Թբիլիսիում նախատեսվում է վրաց-ռուսական համալսարան բացել։ Այս մասին ռուսամետ «Վրաստանը և աշխարհը» հրատարակությանը հայտնել է Վրաստանում Եվգենի Պրիմակովի անվան կենտրոնի ղեկավար Դիմիտրի Լորթքիփանիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Հիմա կոնկրետ քննարկվում է վրաց-ռուսական համալսարան ստեղծելու հարցը։ Այս փուլում մենք հարմար վայր ենք փնտրում այս ուսումնական հաստատության համար։ Համալսարանում ուսումը կլինի անվճար՝ ֆինանսավորման ծախսերը կհոգա Ռուսաստանի Դաշնությունը։ Դա եզակի համալսարան է լինելու, որն ամբողջությամբ կհամալրի ռուսական կողմը։
Կարծում եմ, որ մինչև սեպտեմբերի վերջ մենք կունենանք ավելի հստակ պատկեր և կիմանանք ավելի շատ մանրամասներ այս համալսարանի մասին»,- ասում է Դիմիտրի Լորթքիփանիձեն։
Հուլիսի 4-7-ին Ռուսաստանի Լենինգրադի մարզում Գորչակովի հիմնադրամի կազմակերպմամբ տեղի է ունեցել «Վրաց-ռուսական երկխոսություն 2023»-ը, որին մասնակցել են վրացի դասախոսներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ըստ Դիմիտրի Լորթքիփանիձեի, վրացական կողմը ֆորումում ներկայացրել են պրոֆեսորներ Թեմուր Մաիսուրաձեն, Գոչա Ցոփուրաշվիլին, Թամար Կիկնաձեն, ինչպես նաև քաղաքական վերլուծաբան Գիորգի Մդիվանին, պատմաբան Գիորգի Ուխուրգունաշվիլին և քաղաքական գիտությունների թեկնածու Անա Խոտիվրիշվիլին։
Ինչպես ասում է Լորթքիփանիձեն, համաժողովում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում բիզնես վարելու պարզեցումը, Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ ուղիղ չվերթների մեկնարկը, պետական սուբսիդավորման միջոցով ավիատոմսերի գնի իջեցումը։ Բացի այդ, Դիմիտրի Լորթքիփանիձեի խոսքով, իրենք «կարողացել են» խոսել Վրաստանի այն արտաքսված քաղաքացիների խնդիրների մասին, որոնց համաներում է շնորհվելու և Ռուսաստան մուտք գործելու համար այլևս սահմանափակում չի լինելու։
Ռուսամետ քաղաքական գործիչը նշել է, որ Վրաստանը տնտեսական մեծ օգուտներ է ստանում Ռուսաստանի հետ հարաբերություններից, հատկապես վերջին շրջանում, և եկել է ժամանակը, որ երկրի ղեկավարությունը ինչ-որ ձևով հարաբերություններ սկսի Ռուսաստանի իշխանությունների հետ.
«Եկել է ժամանակը, երբ մենք բոլորս պետք է դիմենք երկրի ղեկավարներին և բացատրենք, որ այո, մենք անում ենք առավելագույնը մեր հնարավորությունների սահմաններում, բայց այժմ անհրաժեշտ և կարևոր է ակտիվ գործողություններ ձեռնարկել, և մեր ժողովրդի կողմից ընտրված Վրաստանի կառավարությունը, որը հիմնված է պետության շահերի վրա, պետք է սկսի խոսել Ռուսաստանի Դաշնության ղեկավար պաշտոնյաների հետ։
... հուլիսին Ռուսաստանում նախատեսվում է անցկացնել երկու համաժողով, կորոշվի ավիատոմսերի սուբսիդավորման հարցը։ Սեպտեմբերին մենք պլանավորում ենք ևս մեկ այց Ռուսաստան և սպասում ենք նոր հետաքրքիր նախաձեռնությունների ռուսական կողմից։
Ընթանում է հարաբերությունների վերակենդանացման գործընթաց և շատ կարևոր է անմիջական և ուղիղ շփումը։ Տեսանելի է, որ Ռուսաստանի շատ քաղաքացիներ մեծ ցանկություն ունեն իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան։ Մյուս կողմից, շատ վրացիներ կան, որոնք ցանկանում են սեփական բիզնես սկսել Ռուսաստանում»:
Ուկրաինայի պատերազմի պատճառով արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերականգնեց ուղիղ օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Բացի այդ, չեղարկվեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։ Մոսկվայում արդեն խոսում են, որ հաջորդ քայլը լինելու է դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։