Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունների հետաձգման մասին։ Նրա խոսքով՝ հարաբերությունների թարմացումը կարևոր է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Իհարկե՝ վատ է, որ հետաձգում եղավ, թեև մենք բազմիցս հայտարարություն ենք արել, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցության, բարեկամության, որը պետք է լինի փոխադարձ, չի կարող միակողմանի լինել, որպեսզի էլ ավելի խորանան նշված հարաբերությունները։ Մենք ակնկալում ենք, որ այդ մոտեցումներն ու վերաբերմունքը կփոխվեն»,- ասել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող օրինակ բերել, որ Վրաստանի կառավարությունը փոխել է իր արտաքին քաղաքական կուրսը։
«Դուք չեք կարող բերել մեկ օրինակ, որ Վրաստանի իշխանության կուրսը փոխվել է։ Բնության մեջ դա պարզապես գոյություն չունի։ Սա կեղծավորություն է։ Չկա օրինակ, որ Վրաստանի կուրսը փոխվել է։
Մենք բազմիցս նշել ենք, որ չեք կարող բերել մեկ օրինակ, որ Վրաստանի կառավարությունը ոչ ժողովրդավարական, ոչ եվրոպական քայլեր է ձեռնարկել։ 2012 թվականից ի վեր եվրաինտեգրման ճանապարհին բոլոր շոշափելի առաջընթացներն արձանագրվել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» կողմից»,- ասել է Կալաձեն։
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Վրաստանը անկախ, ինքնիշխան պետություն է և «չի կարող լինել որևէ մեկի վասալը»․
«Ոչ մեկին հնարավորություն չի տրվի Վրաստանի կառավարությանը հրամայել և այնպիսի քայլեր անել տալ, որը մենք ի սկզբանե գիտենք, որ խնդրահարույց է լինելու մեր պետության ու բնակչության համար։ Մենք հիշում ենք պատժամիջոցների, երկրորդ ճակատի, Սաակաշվիլիի ազատ արձակման մասին կոչերը։ Սա ճիշտ վերաբերմունք չէ։ Ուստի կարևոր է խորացնել հարաբերությունները, թարմացնել և շարունակել համագործակցությունը, ինչպես միշտ»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը անորոշ ժամկետով հետաձգել է Վրաստանի հետ պլանավորված «Արժանի գործընկեր» զորավարժությունները։ Ըստ Պենտագոնի՝ այս «որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և արևմտյան այլ կառույցների դեմ Վրաստանի կառավարության կեղծ մեղադրանքներով, որ նրանք ստիպում են Վրաստանին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի վրա ճնշումը թուլացնելու համար, ինչպես նաև մասնակցել են իշխող կուսակցության դեմ պետական հեղաշրջման երկու փորձերին»։
«Արժանի գործընկերը» նախատեսված էր 2024 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գնահատմամբ՝ «Վրացական երազանքը» վտանգ է ներկայացնում «ռազմավարական գործընկերության համար, որը հիմնված է մեր պաշտպանական ուժերի հզորացման և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու վրա»։
ԱՄՆ-ը Վրաստանի հետ երկկողմ համագործակցության համապարփակ վերանայում է սկսել, երբ «Վրացական երազանքի» իշխանությունը, չնայած գործընկերների քննադատությանը, ընդունեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և ցրեց բողոքի ցույցերը։