ԵԱՀԿ-ին կոչ են անում Ադրբեջանից ետ կանչել նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստները կոչ են անում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ետ կանչել արտահերթ նախագահական ընտրությունները դիտարկելու համար Ադրբեջան ուղարկված առաքելությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Եվրոպայում հիմնված քաղաքացիական կոալիցիան (AZEX, The Azerbaijani Exiled Civic Coalition) քննադատում է Ադրբեջանի իշխանություններին նախընտրական շրջանում լրագրողների, իրավապաշտպանների և ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք սկսելու համար։

Ինչպես «Կավկասկի Ուզել»-ին է ասել AZEX-ի նախագահ Էմին Հուսեյնովը, չնայած այն հանգամանքին, որ վերջերս ձերբակալված գրեթե բոլոր լրագրողները մեղադրվում էին արտասահմանից ապօրինի ֆինանսավորում ստանալու մեջ, նրանց հետապնդման իրական պատճառը լրագրողական հակակոռուպցիոն աղմկահարույց հետաքննությունն է և ամենօրյա հրապարակումները, որոնք բացահայտում են Ադրբեջանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքների համակարգված և զանգվածային խախտումները։

Հուսեյնովի խոսքով, Շվեյցարիայում ստեղծված նոր կոալիցիան կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին, որոնց անդամ է Ադրբեջանը, արձագանքել երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։

«Հաշվի առնելով տեղական քաղաքացիական հասարակության նկատմամբ կառավարության ակնհայտ ռեպրեսիվ վերաբերմունքը», կոալիցիան կոչ է անում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին վերագնահատել նախընտրական միջավայրը՝ «որպես անհնարին տեղական և միջազգային օբյեկտիվ դիտարկման համար»:

«[ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ] համապատասխան որոշում պետք է կայացնի Ադրբեջանում նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով երկիր ուղարկված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը դադարեցնելու համար, քանի որ ակնհայտ ռիսկեր կան, որ ադրբեջանական իշխանությունները կօգտագործեն առաքելությունը՝ մաքրելու միջազգային իմիջը», - ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ։

ԵԱՀԿ-ն անցած տարեվերջին 11 միջազգային փորձագետներից բաղկացած դիտորդական առաքելություն է ուղարկել Ադրբեջան։ Ինչպես նշել է առաքելության ղեկավարը, նախընտրական քարոզարշավին և ընտրություններին կհետևեն 26 երկարաժամկետ դիտորդներ։ Բացի այդ, ԺՀՄԻԳ-ը դիմել է ԵԱՀԿ անդամ երկրներին ևս 280 կարճաժամկետ դիտորդներ ուղարկելու Ադրբեջան՝ ընտրությունների օրը դիտարկելու համար։

Նշենք, որ հունվարի 16-ին Եվրախորհրդարանը որոշում է կայացրել չդիտարկել Ադրբեջանում ընտրական գործընթացն ու դրա արդյունքները։ «Եվրախորհրդարանի ոչ մի առանձին պատգամավոր իրավունք չունի Եվրախորհրդարանի անունից դիտարկել կամ մեկնաբանել այս ընտրական գործընթացը»,- ասված է Եվրախորհրդարանի անդամ Դեյվիդ ՄքԱլիսթերի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին դեկտեմբերին հայտարարել է գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանից բացի ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ, որոնք, ըստ վերլուծաբանների, իրականում միայն մրցակցության պատրանք են ստեղծում։

Ընտրությունները բոյկոտել են հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ «Մուսավաթը» և Ադրբեջանի ազգային ճակատը, ինչը նրանք բացատրել են երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու պայմանների բացակայությամբ։

Ադրբեջանի նախագահն ընտրվելու է 7 տարի ժամկետով։ Վերջին նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են 2018 թվականի գարնանը։ Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահն է 2003 թվականից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):