Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ընտրություններն անցկացնել 2024 թվականի փետրվարի 7-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Ադրբեջանում հաջորդ նախագահական ընտրությունները պետք է կայանային 2025 թվականին։ Արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառը չի նշվում։
Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահն է 2003 թվականից։ Վերջին ընտրություններում նա հաղթել է 2018 թվականին և երկարաձգել նախագահի պաշտոնավարումը ևս 7 տարով։
Ալիևի 20-ամյա կառավարման տարիներին երկրում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում խստորեն սահմանափակված է խոսքի, հավաքների և միավորումների ազատությունը: Կան կամայական ձերբակալություններ և քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։ Կառավարությունը ճնշում է խաղաղ ցույցերը և խոչընդոտում անկախ կազմակերպությունների ու լրատվամիջոցների գործունեությունը։
Մեկ այլ միջազգային կազմակերպություն՝ Freedom House-ը, Ադրբեջանի քաղաքական համակարգը անվանում է «ավտորիտար ռեժիմ»։ «Կոռուպցիան ծաղկում է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին կառավարությունը լայնածավալ ճնշում է գործադրում քաղաքացիական ազատությունների դեմ՝ քիչ տեղ թողնելով անկախ արտահայտվելու և ակտիվության համար»,- գրել է Freedom House-ը։
2009 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում նույն անձը Ադրբեջանի նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել առանց սահմանափակման։
Այս տարվա սեպտեմբերի 19-20-ին իրականացված ռազմական գործողությունից հետո Բաքուն հայտարարեց, որ ամբողջությամբ վերականգնել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա և հայտարարեց ինքնիշխանության վերականգնման մասին։ Ղարաբաղում ընդհանուր առմամբ ապրում էր 120 հազար մարդ։ Էթնիկ հայերը զանգվածաբար լքեցին շրջանը և տեղափոխվեցին Հայաստան։ Որպես պատճառ նրանք նշում են ադրբեջանական իշխանությունների կողմից հետապնդումների վախը։
Սեպտեմբերի 28-ին չճանաչված հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրաման է ստորագրել, ըստ որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր «պետական կառույցներն ու կազմակերպությունները», իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» (Արցախը) կդադարի գոյություն ունենալ։
Հոկտեմբերի 3-ին ձերբակալվել են Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Իլհամ Ալիևի խոսքով, մինչև 2026 թվականը «Մեծ վերադարձ դեպի ազատագրված տարածքներ պետական ծրագրի» շրջանակներում ակնկալվում է 140 հազար մարդու վերադարձ Ղարաբաղ։
Խորհրդային իշխանության տարիներին Ղարաբաղի մարզը վերածվել է ինքնավար մարզի։ 1988-ին ղարաբաղցիները ցանկանում էին, որ Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից տեղափոխվի Խորհրդային Հայաստանի կազմ։ 1990-ականների սկզբին հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի։ Ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև 1994 թվականը, և ի վերջո շրջանը անցավ տեղի հայերի վերահսկողության տակ, որոնք անկախություն հռչակեցին Ղարաբաղի տարածքում։ Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչել ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը։