Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները սատարել են վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը։ Այս տեղեկությունը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«ԵՄ դեսպաններն այսօր առավոտյան կանաչ լույս են վառել վրացական դիվանագիտական անձնագրերի համար վիզային ռեժիմի ազատականացումը կասեցնելու համար։ Արտգործնախարարները դա կհաստատեն երկուշաբթի օրը։ Հունգարիան և Սլովակիան դեմ են քվեարկելու, բայց դա նշանակություն չունի, քանի որ այնտեղ կա որակյալ մեծամասնություն»,- գրել է Յոզվյակը X հարթակում։
Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը նախատեսված է երկուշաբթի՝ հունվարի 27-ին, ժամը 10:00-ին Բրյուսելում։ Խորհուրդը նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Օրակարգի համաձայն՝ 27 երկրների արտգործնախարարները նախատեսում են անդրադառնալ նաև Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Դեկտեմբերի 17-ին Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո Կալասն ասել է, որ նախարարները համաձայնել են «դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու անհրաժեշտության շուրջ»։ Դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովն այս առաջարկն ուղղել է Եվրոպական խորհրդին։ Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ սա պատասխան է Վրաստանի իշխանությունների կողմից նոյեմբերի 28-ից խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և անկախ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող դաժան բռնաճնշումներին։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց թվում են (ոչ ամբողջական ցանկ)՝
-
Նախագահը և նրա կինը/ամուսինը,
-
Խորհրդարանի նախագահը և նրա կինը/ամուսինը,
-
Վարչապետն ու նրա կինը/ամուսինը,
-
Խորհրդարանի անդամները,
-
Գերագույն դատարանի նախագահը և անդամները,
-
Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները,
-
Վերաքննիչ դատարանների նախագահները,
-
Վրաստանի Ազգային բանկի նախագահը,
-
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը,
-
Վրաստանի արտաքին գործերի նախարարը և նրա կինը/ամուսինը,
-
Նախարարները և պետնախարարները, նրանց առաջին տեղակալները և տեղակալները,
-
Պետական անվտանգության ծառայության պետը, նրա առաջին տեղակալը և տեղակալները,
-
Գլխավոր դատախազը,
-
Հանրային պաշտպանը,
-
Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարը,
-
Հատուկ քննչական ծառայության պետը,
-
Գլխավոր աուդիտորը,
-
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետը,
-
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետը,
-
Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները,
-
Խորհրդարանի աշխատակազմի միջազգային կապերի վարչության պետը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության, եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովների աշխատակազմի ղեկավարները, կառավարության կաբինետի ղեկավարը: Խորհրդարանի նախագահը և նրա տեղակալը,Արդարադատության բարձրագույն խորհրդի քարտուղարը և անդամները,
-
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը,
-
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը,
-
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը,
-
Պաշտպանության ուժերի հրամանատարը,
-
Ինքնավար Հանրապետությունների կառավարությունների նախագահները, Ինքնավար Հանրապետությունների Գերագույն խորհուրդների նախագահները և Գերագույն խորհուրդների անդամները,
-
Պետական պաշտպանության հատուկ ծառայության պետը,
-
Հետախուզական ծառայության պետը,
-
Պետական լիազորները,
-
Թբիլիսիի քաղաքապետը,
-
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահը,
-
Վրաստանի ներկայացուցիչները օտարերկրյա պետություններում կամ միջազգային կազմակերպություններում։
