Վրաստանի նախագահը «Վրացական երազանքի» կողմից ռուսական օրենքի նորից նախաձեռնումը գնահատել է որպես դեպի Եվրամիություն երկրի շարժման սաբոտաժ։ Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ ճեպազրույցում ասել է, որ իշխող կուսակցությունը չունի ոչ ազգային, ոչ եվրոպական ոգի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 6 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
«Ես դիմում եմ հասարակությանը, բայց միևնույն ժամանակ դիմում եմ «Երազանքին» և «Երազանքի» ներկայացուցիչներին. շնորհավորում եմ, պարոնայք, քանի որ կանայք կամ այլևս ձեր հետ չեն, կամ եթե ձեր հետ են, ապա վերաբերում եք նրանց այնպես, որ ավելի լավ է չնշել դա։ Դուք կորցրել եք տարրական վրացական քաղաքավարությունը, ինչը շատ ցավալի է ձեզ համար։ Բայց ամենակարևորը այն է, որ դուք կարողացաք այնպես անել որ ձեր ռուսական օրենքը, ես ներողություն եմ խնդրում Պապուաշվիլիից այս տերմինն օգտագործելու համար, բայց ասում եմ, նախաձեռնեցիք մարտի 31-ից ապրիլի 9-ը ընկած շաբաթվա ընթացքում, որը նորագույն պատմության համար ծանրաբեռնված է ազգային ոգով, բայց դուք այդպես չեք կարծում՝ ոչ ազգային, ոչ եվրոպական։ Այսօր այս երկու հասկացությունները՝ ազգայինն ու եվրոպականը, միասին են։ Սա անհնար է տարանջատել, և վրաց հասարակությունը դա շատ լավ հասկանում է։ Չեք ուզում տեսնել, չեք ուզում լսել, որ վրաց հասարակությունը համախմբված է այս մեկ ուղղությամբ՝ ամրապնդելու անկախությունը, որ Ռուսաստանը երբեք չի վերադառնա այստեղ և ամրապնդելու մեր եվրոպական ուղին։
«Երազանքն» արդեն, այսպես ասած, իր դեմքը ցույց է տվել։ Դեկտեմբերի 15-ից, գրեթե մեկ ամիս ընկած ժամանակահատվածում, երբ մեզ ասացին, որ մենք ենք ձեռք բերել այս եվրոպական որոշումը, դա մեր շնորհիվ է, ամեն ինչ արել ենք դրա համար։ Այս տեսակի նոր հռետորաբանությունը որոշ ժամանակ շարունակվեց, բայց այսօր ամեն ինչ պարզ է։
«Երազանքը» շատ հստակ ներկայացրեց իր հայտը՝ «ոչ» ասաց Եվրոպային բոլոր ուղղություններով։ Այն, ինչ գրված էր նախորդ առաջարկություններում, այն, ինչ գրված է այսօրվա 9 հանձնարարականներում, բոլոր հնարավոր հարցերի շուրջ, որոնք հանգեցրին մեր վաղվա օրվան և անդամակցության բանակցությունների բացմանը, բոլոր ուղղություններով հստակորեն մերժվեց։ Մի տեսակ առաջխաղացում ստացանք Եվրոպայից ու այսօր «Երազանքը» զբաղված է մեր ու մեր ապագայի այս ճանապարհը սաբոտաժով։ Սաբոտաժը միակ բառն է, որ մտքովս անցել է։
Ոչ արդարադատության բարեփոխում։ Չէ, ինչպե՞ս կարող է լինել։ Մենք չենք զոհաբերի Մուրուսիձեին ու Չինչալաձեին, նույնիսկ Վրաստանի եվրոպական ապագայի փոխարեն։ Պատժամիջոցներին չմիանալը կամ Եվրամիության արտաքին քաղաքականությանը մերձենալը, ինչը, ըստ նրանց, անհրաժեշտ է, եթե ուզում ես միանալ մեզ այդ համագործակցության մեջ։ Ամերիկային ուղղված վերջնագիրը ծիծաղելի է, մենք շատ հզոր ենք։ Մենք չպետք է վիրավորենք Ռուսաստանին. սա է այս ամենի բանալին։ Ոչ արդար ընտրություններ։ Մեր և միայն մեր կանոնակարգը, մեր և միայն մեր ԿԸՀ-ն, մեր և միայն մեր ԿԸՀ ղեկավարը։ Սփյուռքի ոչ մի մասնակցություն [ընտրություններին], դա իրենց ինքնությունն է, մերը չպիտի լինի, և ինչպե՞ս կարող է լինել՝ վիրավորանքը դրա հետ է գալիս, մենք ամեն օր տեղամաս չենք բացելու։ Ո՛չ կանանց իրավունքներին և գենդերային հավասարության վերաբերյալ միակ գործնականում կատարված հանձնարարականին, եկեք հետ գնանք և մղենք կանանց: Ոչ մի հակակոռուպցիոն միջոց։ Ընդհակառակը, պարզվում է, մեզ պետք չէ իմանալ, թե ինչպես են հարստանում մեր դատավորները, դատարանների ղեկավարները կամ նախկին վարչապետները։ Գլխավորն այն է, որ նրանք ունեն հարուստ ծնողներ, կամ երեխաներ, կամ եղբայրներ, և հասարակությունը դրա մասին ոչինչ չգիտի։
Ոչ և ոչ, իհարկե, ապաբևեռացում, քանի որ, ընդհակառակը, դրանք սրման են հրահրում ողջ հասարակությանը, և այս բոլոր նախաձեռնված օրենքները ծառայում են այս նպատակին՝ լինի դա սադրիչ ԼԳԲՏ-ի, թե երկրորդ անգամ ռուսական օրենքի ներդրումը։
Այս ամենը սեփական ժողովրդի և միևնույն ժամանակ մեր գործընկերների մարտահրավերն է, ովքեր մեզ նախապես տվել են թեկնածուի այս կարգավիճակը և մեզնից ակնկալում են անկեղծ արտահայտություն, որ մենք գնում ենք այս ճանապարհով և կա քաղաքական կամք՝ քայլելու այս ճանապարհով», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով, «Վրացական երազանքը» փորձում է քաոս ու ապակայունացում առաջացնել, բոլորին կնքել որպես արմատական, օտարերկրյա գործակալ, պատերազմի կողմնակից և այլն։ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ «դրանք շատ հայտնի մեթոդներ են»։
«Այս ամենի, այս անդաստիարակության, այս կոպտության և Վրաստանին ուղղված այս շատ մեծ վիրավորանքի, որը կոչվում է ռուսական օրենք, պատասխանը մեկն է և մեկն է՝ մեր եվրոպական կարծիքը ընտրությունների միջոցով ասելն է։
Շուտով ընտրություններ են։ Կառավարությունը մեզանից շատ լավ գիտի, թե իրական թվերը ինչ են։ Նրանք լավ գիտեն, որ ոչ սահմանադրական մեծամասնությունը, ոչ էլ Միշայի վերադարձը... այս ամենն արդեն միֆեր են, որոնցով ուզում են վախեցնել հանրությանը։ Իրականությունն այն է, որ երկրում կա մի ստվար մեծամասնություն, որը գիտի, թե ինչ է ուզում և ուզում այս երկրի անկախ և եվրոպական ապագայի համար։
Պետք է գնալ ընտրությունների, դրա համար ամենամեծ մոբիլիզացիան է պետք։ Ոչ հուսահատություն, ոչ դեպրեսիա, ոչ հոռետեսություն, ոչ շատ իրարանցում:
Պետք է պատրաստվել այստեղ, որպեսզի բոլորս գնանք այս ընտրություններին մեկ եվրոպական դրոշի ներքո՝ մի քանի կուսակցություններով, թերևս, բայց մեկ դրոշի ներքո, և սա եվրոպական դրոշն է, եվրոպական գործողությունների ծրագիրը, որի վրա աշխատելու և համախմբվելու ենք։ Սա, սակայն, չի նշանակում կուսակցությունների միավորում, այլ նշանակում է նրանց ընդլայնում, իսկ ամենակարևորը՝ հասարակության համախմբում, ազգային համաձայնություն Եվրոպայի վերաբերյալ։
Ես այս դրոշը կպահեմ մինչև վերջ և կլինեմ ձեզ հետ, որպեսզի հաղթեմ, Եվրոպան և Եվրոպական Վրաստանը կհաղթեն այս ընտրություններում։ Այս պլաններն ու հնարքները, որոնք այսօր կիրառում է «Երազանքը», ոչինչ չեն կարող անել»,- ասել է Զուրաբիշվիլին։
Իշխող կուսակցությունը մտադիր է երեք ընթեցմամբ էլ ընդունել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին՝ բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրենքի նախագծի տեքստը լինելու է նույնը, միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» կփոխարինվի «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» տերմինով։ Այսօրվա ճեպազրույցում իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն նշել է, որ օրենքի նախագիծը չի քննարկվի արագացված կարգով և հետ չի կանչվի նույնիսկ ավելի մեծ բողոքի դեպքում, քան նախորդ տարի։ «Ոչ մի դեպքում։ Սա սկզբունքային հարց է»,- ասել է Մդինարաձեն։ Մինչ այժմ «Վրացական երազանքի» ղեկավարները հայտարարում էին, որ չեն վերադառնա օրենքի նախագծին, և այս հարցը փակված է։