Հուլիսի 3-ին «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը 78 կողմ, 14 դեմ ձայներով հաղթահարված է հայտարարել ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախագահի վետոն։ Փոփոխություններով սահմանափակվել է նախագահի դերը ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության գործընթացում, և «Վրացական երազանքին» թույլ է տրվել միակուսացկաան որոշումներ կայացնել այդ պաշտոնյաների վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Ուզում եմ դիմել պարոն նախագահին և մնացաց անդամներին, կարծում եմ՝ այնտեղ [նիստերի դահլիճի այն կողմում, որտեղ նստած են մեծամասնության անդամները- խմբ.] 76 ձայն չկա, եթե կարելի է նորից հաշվեք։ Խնդրում եմ հաշվեք 76 հոգի դահլիճում։ Հաշվել եմ և 72 է»,- ասել է «Գիրչի» կուսակցության անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլին քվեարկության արդյունքները ցուցատախտակին հրապարակվելուց անմիջապես հետո։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հաշվի չի առել ընդդիմադիր պատգամավորի այս կոչը և ասել է. «Եթե ուզում եք հաշվել, ինքներդ հաշվեք, ի՞նչ հաշվարկի մասին է խոսքը... լավ, դե հիմա... հայտնի ֆիլմից չլինի՝ ինքներդ ձեզ հաշվել ե՞ք, թե ոչ, դա է հետաքրքիր»։
Ավելի ուշ հրապարակված քվեարկության արդյունքներով՝ օրինագծի սկզբնական տարբերակին, այսինքն՝ հունիսի 13-ին խորհրդարանի ընդունած տարբերակին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, ընդամենը 2 պատգամավորով ավելի։ Վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ էր 76 պատգամավորների ձայն։
Փաստաթղթի համաձայն՝ օրինագծի նախնական տարբերակին կողմ են քվեարկել «Վրացական երազանք» խմբակցության 67 անդամ, «Ժողովրդի ուժը» քաղաքական խմբի 9 անդամ, «Եվրոպացի սոցիալիստների» 2 ներկայացուցիչներ (Ֆրիդոն Ինջիա, Ավթանդիլ Էնուկիձե)։
«Վրաստանի լուրերը» խորհրդարանի նիստի ամբողջական տեսագրության տեսանյութից հաշվել է, թե քանի պատգամավոր է եղել դահլիճում այն պահին, երբ խորհրդարանի նախագահը միացրել է քվեարկության ռեժիմը։
Նիստերի դահլիճում «Վրացական երազանք» խմբակցության կողմում եղել է 61 պատգամավոր, դրան գումարվում է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի 1 ձայնը, որից էլ պարզվում է, որ «Վրացական երազանք» խմբակցությունն ունեցել է ընդամենը 62 ձայն վետոն հաղթահարելու համար, ոչ թե 67, ինչպես դա արտացոլվել է քվեարկության վերջնական արդյունքներում։
«Վետոն հաղթահարելու համար կողմ է քվեարկել 73 պատգամավոր, երբ դրա համար անհրաժեշտ էր 76-ը»,- ասել է Ռաքվիաշվիլին՝ նշելով, որ կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի նախագահը պետք է անհապաղ վերահաշվարկ անցկացներ, սակայն Պապուաշվիլին հրաժարվել է դա անել և շարունակել է նիստը։
«Վետոն ընթացակարգային սխալ կերպով է հաղթահարվել, հատկապես հաշվի առնելով, որ խախտումը հայտնաբերվել է այնտեղ, և ընթացակարգը պահանջում է, որ հենց այնտեղ անցկացվեր վերահաշվարկ: Ակնհայտ է, որ դա կասկածի տակ է դնում ողջ ընտրական օրենսդրության լեգիտիմությունը, ինչը կասկածի տակ կդնի ապագա ցանկացած ընտրությունների լեգիտիմությունը»,- ասել է Ռաքվիաշվիլին։
Հավանաբար, «Վրացական երազանքի» անդամները, նախագահի վետոն հաղթահարելիս, քվեարկել են նիստերի դահլիճում չներկայացած իրենց կուսակիցների փոխարեն, ինչը խորհրդարանի կանոնակարգի խախտում է։
Ըստ կանոնակարգի՝ չի թույլատրվում ընտրական իրավունքը և քվեարկության քարտը փոխանցել ուրիշին։ Կանոնակարգը նախատեսում է նաև քվեարկության արդյունքների վերահաշվարկի կարգը։ Մասնավորապես, խմբակցության կամ ոչ խմբակցական խորհրդարանի առնվազն յոթ անդամներից բաղկացած խմբի կողմից քվեարկության արդյունքները կասկածի տակ դնելու պատշաճ հիմնավորված հայտարարությունն անհապաղ ներկայացվում է խորհրդարանի լիագումար նիստի նախագահին, որը հանձնում է հարցը ուսումնասիրելու: Հարցը ուսումնասիրվում է և եզրակացությունը անմիջապես ներկայացվում է խորհրդարանին։ Եթե նշված եզրակացության արդյունքում հաստատվել է ընտրակեղծիք, ապա վերաքվեարկությունն անցկացվում է միայն այն դեպքում, եթե կասկածելի ձայների թիվը փոխում է քվեարկության վերջնական արդյունքը։
«Վրացական երազանքը» չի պատրաստվում արձագանքել այս հարցին։ Ինչպես ասել է Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն, դա իրեն հետաքրքիր չէ. «Դիրքորոշումը պարզ է, ես որևէ բան կասկածելու հիմք չունեմ։ Կարծում եմ, որ պարզապես կան մարդիկ, ովքեր դրդված են ինչ-որ կերպ ավելի շատ կեղտ տարածել, հեղինակության տեսակետից վնասել իշխանությանը»,- ասել է Սարջվելաձեն։
