Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահ, «Վրացական երազանքի» անդամ Ռովշան Իսկանդարովը, ով խորհրդարանական ընտրությունների օրը ընտրաթերթիկների լցոնում է իրականացրել 69-րդ ընտրատեղամասում, ձերբակալվել է ընտրությունները կեղծելու մեղադրանքով։ Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ ձերբակալվել է ևս մեկ մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
«Հետաքննությունը պարզել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ժամանակ Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլո գյուղի թիվ 69 ընտրատեղամասում մեղադրյալները օրենքի խախտմամբ քվեաթերթիկներ են տեղադրել արկղում։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինները որպես մեղադրյալ ձերբակալել են Ռ.Ի.-ին և Է․Ի․-ին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Գործը քննվում է ՔՕ 164-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտրությունների հետ կապված փաստաթղթերի՝ ընտրացուցակների, արձանագրությունների, քվեաթերթիկների, հաշվառման մատյանների և վերահսկիչ թերթերի դիտավորությամբ կեղծելուն։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
Հոկտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, սոցիալական ցանցերում շրջանառվել է Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում դիտորդի կողմից նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, որ Ռովշան Իսկանդարովը քվեաթերթիկներ է լցնում արկղը։ Տեսանյութում երևում է նաև մեկ այլ տղամարդ, ով օգնում է նրան։ Ռովշան Իսկանդարովն այնտեղ էր որպես «Վրացական երազանքի» ներկայացուցիչ։
Միջադեպի պատճառով թիվ 69 ընտրատեղամասի տվյալները անվավեր է ճանաչվել։ «Միասնություն-Ազգային շարժումից» ասել են, որ ընդդիմությունը նշված տեղամասում ընտրություններում հաղթել է մեծ տարբերությամբ, որտեղ միասնական ցուցակում 1643 ընտրող կար։
Իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն քվեաթերթիկների լցոնումը «բեմադրված ներկայացում» և «սադրանք» է անվանել։ Նա չի բացառել, որ Իսկանդարովին կաշառել է ընդդիմությունը։ Ինքը՝ մեղադրյալը, իր գործողությունները բացատրել է որպես «ընդդիմության սադրանք» և ասել, որ իր նպատակը ընտրությունները կեղծելը չէր։
