Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ չի աջակցում «Ժողովրդի ուժ» շարժման կողմից խորհրդարանին ներկայացված օրենքի նախագծին, որը նախատեսում է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ տալ ոչ կառավարական և լրատվական կազմակերպություններին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ նման օրենքը Վրաստանը կմոտեցնի Ռուսաստանին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Հենց այն պահին, երբ պատրաստվում է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման նախնական գնահատականը, երբ մոտենում է փետրվարի 24-ը և ասոցացված եռյակի բոլոր երեք երկրների համար ավելի ու ավելի արդիական է դառնում եվրոպական ապագայի հարցը, հենց այս պահին քաղաքական խմբերից մեկը որոշում է օրինագիծ նախաձեռնել, որն իր բովանդակությամբ մեզ մոտեցնում է ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի արատավոր մոդելին։
Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկիր է ժամանել ամերիկացի սենատորների պատվիրակությունը։ Մենք իրականում չենք կարող սա պատահականություն որակել:
Ստեղծվել է մի ուժ, որը Վրաստանի եվրոպական ուղին ամրապնդելու փոխարեն մեկ այլ ճանապարհով է առաջարկում գնալ վրացական շահի հետևից։ Վրաստանի նախագահը չի կարող աջակցել նման օրենսդրությանը և նոր գործակալների հետապնդմանը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Այսօր՝ փետրվարի 20-ին, Վրաստանի խորհրդարանի բյուրոն նպատակահարմար է համարել սկսել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացակարգը։
- Օրենքի նախագծով օտարերկրյա ազդեցության գործակալ է համարվում ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձը (հասարակական կազմակերպությունը) և լրատվամիջոցը, որի եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, բացառությամբ վարչական մարմինների (պետական կամ մունիցիպալ մարմնի/հաստատության) կամ մարզական ազգային ֆեդերացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների:
- Նման իրավաբանական անձինք ունենալու են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն, որը, այդ թվում ներառում է նաև նախորդ օրացուցային տարվա ընթացքում ծախսված ցանկացած գումարի չափի և նպատակի մասին տեղեկության տրամադրում: Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում մուտքագրված տեղեկությունները հրապարակային կլինեն:
- Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին» բացահայտելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, որի շրջանակներում նրան կտրամադրվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մշակելու լիազորություն՝ ներառյալ անձնական տվյալները:
- Մշտադիտարկում սկսելու համար հիմք են հանդիսանում՝ Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը, նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին:
- Օրենքի նախագծով նախարարությանը տրվում է նաև 10, 20 և 25 հազար լարի տուգանքներ կիրառելու և կազմակերպությունների գրանցման պարտադրման լիազորություն։
Օրինագծի նախաձեռնողները խորհրդարանական մեծամասնության անդամներն են՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իրակլի (Դաչի) Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։ Բյուրոն «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ներկայացնող հանձնաժողով է նշանակել իրավական հարցերի հանձնաժողովին, իսկ պարտադիր հանձնաժողովներն են՝ արտաքին հարաբերությունների և պաշտպանության և անվտանգության հանձնաժողովները։
Այս թեմայով՝
Պատահական չէ, որ Վրաստանում Կրեմլի թիրախներից մեկը քաղաքացիական հասարակությունն է
Հիմնված է ռուսական օրենքի վրա, ոչ թե ամերիկյան. Նեդ Փրայսը գործակալների մասին օրինագծի վերաբերյալ
