Ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին, նույն ինքը՝ «Խարեբան», որը այսօր էլ ներկա է խորհրդարանի մոտ տեղի ունեցող ռուսական օրենքի դեմ ակցիային, ասել է, որ ակցիաների ժամանակ ծեծում է «սրիկաներին», որոնց ցուցակը ունի:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ես երիտասարդներին չեմ ծեծում։ Ես ծեծում եմ սրիկաներին։ Մենք ցուցակ ունենք։ Հիմա մի քիչ հետո ցույց կտամ... Ի՞նչ պատժամիջոցներ պետք է սահմանեն։ Հեռու տար տեսախցիկը»,- ասել է Խարազիշվիլին «Պիրվելի» հեռուստաընկերությանը։
Զվիադ Խարազիշվիլին ասել է նաև, որ «ավելի վատն է սպասվում» «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիին։
Թբիլիսիում ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերը ճնշելու ընթացքում հատուկ ջոկատայիններն ու ոստիկանությունը բազմիցս անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները դաժան ծեծի են ենթարկել ցուցարար պատգամավորներին՝ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Էլիսաշվիլիին և «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիին։ Դաժան հարձակման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Քացարավան։ Ինչպես ասել է Խաբեիշվիլին, հենց Զվիադ Խարազիշվիլին է իրականացրել իր նկատմամբ նպատակաուղղված պատժիչ միջոցը։ Այս բռնությունների առնչությամբ ոչ ոք ձերբակալված չէ, իսկ Խարազիշվիլիի լիազորությունները չեն կասեցվել։
«Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան մայիսի 1-ին ասել է, որ «Սարանգի» մասնավոր անվտանգության ծառայության աշխատակիցները ապօրինաբար մասնակցել են հանրահավաքների ճնշմանը։ Նշված ընկերությունում Զվիադ Խարազիշվիլին ունի 50 տոկոս բաժնեմաս և որպես եկամուտ տարեկան ստանում է ավելի քան 30 հազար լարի։ Զվիադ Չոխոնելիձեին է պատկանում «Սարանգիի» բաժնետոմսերի մնացած 50%-ը։ Նա Բիձինա Իվանիշվիլիի վարչապետության օրոք եղել է անձնական թիկնազորի անդամ։
Ապրիլի վերջին Եվրախորհրդարանում Վրաստանի թեմայի շուրջ բանավեճի ժամանակ հնչել է Զվիադ Խարազիշվիլիին և պարեկային ոստիկանության տնօրեն Վաժա Սիրաձեին պատժամիջոցների ենթարկելու պահանջ։ Եվրախորհրդարանի պատգամավորները նրանց պատասխանատու են համարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված բռնաճնշումների համար:
