«Ես այս օրենքի պայմաններում չեմ տեսնում բանակցություններ սկսելու [Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ] որևէ հնարավորություն։ Եվրամիության ուղերձը շատ պարզ է»,- ընդդիմության հետ հանդիպումից հետո ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը, ով այցով գտնվում է Թբիլիսիում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նա խնդրանքով դիմել է Վրաստանի կառավարությանը՝ ետ կանչել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։
«Մենք Վրաստանի բարեկամներն ենք, մենք վրաց ժողովրդի բարեկամներն ենք, մենք չափազանց նվիրված ենք, որ Վրաստանի տեղը Եվրոպայի սրտում, և դա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք դեպի Եվրամիություն Վրաստանի ճանապարհի վրա: Սակայն,
խնդրում եմ, հարգելի կառավարություն և հարգելի իշխող կուսակցություն, դադարեցրեք այս «օտարերկրյա գործակալների» օրենքը։ Ես Վրաստանի պայծառ ապագայի շանս չեմ տեսնում, եթե կառավարությունը ետ չկանչի այս օրենքը։ Հայտնում եմ իմ հարգանքը փողոցում խաղաղ ցույց անցկացնող ժողովրդին։
Թբիլիսին Եվրոպայի իրական մայրաքաղաքն է մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում։ Ես մեծ հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք զրուցելու կառավարության, խորհրդարանի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասել է Ռոթը։
Եվրոպական պատվիրակությունը, որը բաղկացած է Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներից, Վրաստան է ժամանել ռուսական օրենքի երրորդ ընթերցմամբ քննարկման հետ միաժամանակ։ Վաղը՝ մայիսի 14-ին, նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այցը։
«Ժողովրդի ուժի» նախագահը կոչ է արել իշխանություններին չհանդիպել ԵՄ երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ և քննարկել՝ արդյո՞ք նրանք արժանի են Վրաստան մուտք գործել։ Այսօր Թբիլիսիի քաղաքապետը և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ԵՄ պատվիրակության այցի առնչությամբ ասել են, որ նրանք «բևեռացում խրախուսող մարդիկ են» և ասել, որ «Վրաստանը, վրաց ժողովուրդը երբեք որևէ մեկի վասալը չեն լինի»։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։ Իշխող կուսակցությունը մտադիր է մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել ռուսական օրենքը։