Խորհրդարանական մեծամասնության մաս կազմող «Ժողովրդի ուժի» պատգամավորներն ասում են, որ կառավարությունը չպետք է հանդիպի ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ, որոնք Վրաստան են գալիս ռուսական օրենքի շուրջ զարգացումների ֆոնին։ Ավելին, այսօր «Ժողովրդի ուժը» հայտարարել է, որ իշխող կուսակցությունը պետք է քննարկի, թե արդյոք այդ քաղաքական գործիչներն արժանի են մուտք գործել Վրաստան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Իրենց կողմից պաշտոնապես հայտարարվել է, որ մեր երկիր այցելելու նպատակը երկրի «արևմտյան կուրսին» աջակցելն է, բայց իրականում բոլորս լավ գիտենք, որ այդ մարդիկ բացահայտորեն աջակցում են «Ազգային շարժմանը» և հարձակվում Վրաստանի իշխանության վրա»,- ասել են «Ժողովրդի ուժից»։
Վրաստան են գալիս Լիտվայի (Գաբրելիուս Լանդսբերգիս), Էստոնիայի (Մարգուս Ցանկա), Իսլանդիայի (Գարետորդիս Գիլֆադոտրի) և Լատվիայի (Բայբա Բրազե) ԱԳ նախարարները։ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը և Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսն արդեն Թբիլիսիում են, և այսօր հանդիպում են ընդդիմության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մայիսի 14-ին նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այցը։
«Ժողովրդի ուժը», որը աչքի է ընկնում հակաարևմտյան ուղերձներով, պնդում է, որ նրանց նպատակն է նպաստել գործընթացների արմատականացմանը, հասարակության բևեռացմանը և արմատական ընդդիմության աջակցությանը։
«Երբ Վրաստանի խորհրդարանում նախաձեռնվեց արտաքին թափանցիկության մասին օրենքի նախագիծը, անմիջապես հայտարարվեց, որ օրենքի հիմնական նպատակներից մեկը երկրի ինքնիշխանության ամրապնդումն ու հզորացումն է։ Այս ոգուն ուղղակիորեն հակասում են թափանցիկության օրենքի վերաբերյալ արտասահմանյան քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնց նպատակն է մեծացնել արմատականությունը և չհիմնավորված միջամտությունը երկրի ներքին գործերին։
Մենք կարծում ենք, որ Վրաստանի կառավարության բարձրագույն պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան մեր երկիրը կործանելու եկած քաղաքական գործիչների հետ հանդիպումից։ Ավելին, երբ մենք հաստատ գիտենք, որ վերջին երկու տարիներին Վրաստանի կառավարության դեմ նրանց կողմից արված հայտարարությունների հիմնական նպատակը մեր երկրին պատերազմի մեջ ներքաշելն ու Ռուսաստանի հետ երկրորդ ճակատ բացելն է, իշխանությունը պետք է քննարկի, թե արդյոք այս քաղաքական գործիչներն արժանի են, որ թույլ տրվի մուտք գործել երկիր»,- հայտարարում է «Ժողովրդի ուժը»։
«Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը, որը հիմնադրվել էր երկու տարի առաջ «Վրացական երազանքից» ձևականորեն անջատված պատգամավորների կողմից, 2024 թվականի մարտին վերափոխվեց քաղաքական կուսակցության։ Նրա նախագահ է ընտրվել պատգամավոր Սոզար Սուբարին։
2023 թվականի սկզբին «Վրացական երազանքը» հենց «Ժողովրդի ուժի» օգնությամբ խորհրդարան ներկայացրեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը։ Հասարակական բողոքի և միջազգային ճնշման պատճառով նրանք շուտով ստիպված եղան հրաժարվել դրանից: Մեկ տարի անց «Վրացական երազանքը» կրկին ներկայացրեց ռուսական օրենքը և այն արդեն երկու ընթերցմամբ ընդունեց։