Ետ կանչեք օրենքը և երկրին նորմալ ապրելու հնարավորություն տվեք. Շոթա Արվելաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Շոթա Արվելաձեն իշխանություններին կոչ է անում ետ կանչել ռուսական օրենքը։ Այս մասին նա հայտարարություն է հրապարակել Facebook-ում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մեզ չթողեցին վայելել այն տոնախմբությունը, որը պետք է տևեր շաբաթներ ու ամիսներ, չթողեցին վայելել հատկապես այն պատանիներին, ովքեր ուրախ-ուրախ թռչկոտում էին մարզադաշտում ու ամբողջ գիշեր դրոշը ձեռքերին քայլում Ռուսթավելիից մինչև Ազատության հրապարակ։

Անհավատալի է, որ անցյալի այսքան օրինակները բավարար չեն, իսկ սեփական ամբիցիաների կամ ինքնախոստովանական թեմաների առաջմղումը դեռ այս կերպ է կատարվում։ Երբեմն ավելի լավ է լռել, քանի որ ես տեսնում եմ մի սերունդ, որը կարող է ավելին անել, քան մենք, և մասամբ արդեն անում է:

Երբեմն ավելի լավ է ոչինչ չասել, քանի որ երբեմն գործելու և չխոսելու ժամանակն է, բայց անթույլատրելի է աչք փակել ապագա սերնդի նկատմամբ բարձրացված ձեռքի վրա։ Մեզ ոչ ոք կամ ոչինչ պետք չէ, որը կխաթարի մեզ, կհակադրի բոլորին ու ամեն ինչին։ Ետ կանչեք այս օրենքը, ներողություն խնդրեք տուժածներից և երկրին նորմալ ապրելու հնարավորություն տվեք»,- գրել է Արվելաձեն։

Ռուսական օրենքի դեմ ապրիլի 15-ից Թբիլիսիում ամեն օր զանգվածային ցույցեր են անցկացվում։ Ապրիլի 30-ին ՆԳՆ-ն ցրեց խաղաղ ցուցարարներին՝ ռուսական օրենքին աջակցող «Վրացական երազանքի» պատգամավորներին խորհրդարանից հանգիստ ուղեկցելու համար։ Քաղաքացիների նկատմամբ կիրառվել է պղպեղի սփրեյ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, ինչի համար, ըստ հանրային պաշտպանի, ՆԳՆ-ն որևէ հիմք չի ունեցել։ Բացի այդ, հատուկջոկատայինները բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ, դաժան ծեծի են ենթարկել «Միացյալ ազգային շարժման» նախագահ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլիին։ Հանրահավաքի ժամանակ վիրավորվել են նաև լրագրողներ։ ՆԳՆ-ն մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու պատրվակով վարչական կարգով բերման է ենթարկել 63 անձի։

2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։

Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։ Ապրիլի 17-ին ռուսական օրենքին առաջին ընթերցմամբ սատարել է 83 պատգամավոր։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):