Թբիլիսիում ընթացող հանրահավաքի մասնակիցները կառավարությանը զգուշացնում են վաղը՝ ապրիլի 29-ին, ռուսական օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունման համար լիագումար նիստ չնշանակել, այլապես կկանխեն հակասահմանադրական այս օրենքի ընդունումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վրաստանի քաղաքացիները չեն սատարում Վրաստանի եվրոպական կուրսի փոփոխությանը և ռազմավարական գործընկերների կորստին, ինչին կհանգեցնի ռուսական օրենքի ընդունումը։ Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, համաձայն ենք, որ Վրաստանի խորհրդարանը չպետք է դառնա հակասահմանադրական օրենքների ընդունման վայր։ Վրաստանի խորհրդարանի կողմից ռուսական օրենքի ընդունումը մենք համարում ենք կառավարության կողմից սահմանադրական շրջանակի հատում։
Վրաստանի քաղաքացիները թույլ չեն տա, որ ժողովրդավարությունը փոխարինվի հակասահմանադրական, ավտորիտար կառավարմամբ»,- ասել է բանաստեղծ Ռատի Ամաղլոբելին՝ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին։
Հանրահավաքի մասնակիցներն ասում են, բողոքելու են որ Իրավական հարցերի հանձնաժողովում ռուսական օրենքի երկրորդ ընթերցման դեմ, սակայն մտադիր չեն բախվել իշխանության կազմակերպած հակաակցիայի մասնակիցների հետ։
«Մենք գիտենք, որ ապրիլի 29-ին, որպես պատրանքային աջակցության դրսևորում, իշխանությունները բռնի ուժով բերելու են մեր համաքաղաքացիներին, որոնց մի զգալի մասը չի ցանկանում ընդունել ռուսական օրենքը։ Մենք գիտենք, որ ապրիլի 29-ին կառավարության կազմակերպած հանրահավաքին կանգնած մեր քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է մեր պահանջները և ոչ թե ռուսական օրենքը։ Մեր պահանջների թիրախը լինելու է և է իշխանությունը, ոչ թե ժողովուրդը։ Ուստի մենք ոչ մի քայլ չենք անելու թշնամու ծրագիրը հեշտացնելու և գոյություն չունեցող հասարակական հակասությունների պատկեր ներկայացնելու համար։
Կառավարությունը պետք է իմանա, որ լիագումար նիստերի ժամանակ, երբ որ այն նշանակվի, մենք կունենանք կոնկրետ պլան և վայրեր, որտեղ կկանչենք քաղաքացիներին՝ դիմադրելու Վրաստանի սահմանադրական կառուցվածքի և արտաքին քաղաքականության փոփոխության շրջադարձային արկածախնդրությանը»,- ասել է Ռատի Ամաղլոբելին։
Երկու շաբաթ է՝ Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ռուսական օրենքի։ Ի հակադրություն, «Վրացական երազանքը» ապրիլի 29-ին խորհրդարանի շենքի դիմաց «համընդհանուր հավաք» կանցկացնի՝ հաջակցություն ռուսական օրենքի։ Հանրային ծառայությունների աշխատակիցներին պարտավորեցնում են մասնակցել ակցիային։ Ապրիլի 29-ին Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Վրացական երազանքի» ռուսական օրենքը։ Դեռ հայտնի չէ, թե օրենքը երբ կներկայացվի լիագումար նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար, սակայն չի բացառվում, որ իշխող կուսակցությունը լիագումար նիստը կնշանակի վաղը։
Խորհրդարանական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցությունները կոչ են անում կառավարությանը հետաձգել իրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ սադրանքներից խուսափելու համար։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի 83 պատգամավորներ առաջին ընթերցմամբ սատարեցին ռուսական օրենքին։