«Կարևոր է, որ ապրիլի 29-ին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, կանայք և տղամարդիկ, հանրային ծառայողները և գործարարները, բոլորը մեկ մարդու նման դուրս գան Ռուսթավելի, որպեսզի մենք կարողանանք վրաց ժողովրդի խոսքը ասել այն ատելության արշավին, որը վրաց ժողովրդի դեմ իրականացնում է «Ազգային շարժումը»՝ իր օտարերկրյա հովանավորների միջոցով»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Երկուշաբթի օրը «Վրացական երազանքը» ի աջակցություն ռուսական օրենքի «համընդհանուր հավաք» կանցկացնի խորհրդարանի շենքի մոտ, ճիշտ այն վայրում, որտեղ մեկ շաբաթ շարունակ ամենօրյա ցույցեր են անցկացվում ընդդեմ ռուսական օրենքի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Երբ այս մարդիկ իշխանությունում էին, հիշում ենք, թե ինչ են արել, ընդհանրապես խեղդում էին խոսքի ազատությունը, հիմա ընդդիմությունից, «Ֆեյսբուքի» ստեղնաշարից ուղղակի վախեցնում են հանրությանը, որ իրենց կարծիքը չհայտնեն։ Այս խմբերի հետևում կանգնած է արտաքին ֆինանսավորումը: Այդ թվում, երբ խոսում ենք որոշ կուսակցությունների մասին, սա սովորական ատելության ու ահաբեկման քարոզարշավ է։ Հասարակությունը հերթական անգամ տեսնում է, որ եթե նույնիսկ մեկ գրամ իշխանություն տանք այս մարդկանց, նրանք կշարունակեն նույն տեռորը, ինչ տեռորի որ ենթարկում էին հասարակությանը։ Երբ մենք դիմակայում ենք վրացական արժեքների դեմ ուղղված քարոզչությանը, ազգային պատվի հարց է, որ բոլորը դուրս գան Ռուսթավելի։
Եկեք բոլորին՝ երկրի ներսում և դրսում ցույց տանք, թե ինչ է ուզում վրաց ժողովուրդը։ Վրաց ժողովրդի ցանկությունն արտահայտված է յուրաքանչյուր բառով։ Մեծ ու փոքր, կանայք և տղամարդիկ, պետական ծառայողներ և գործարարներ, բոլորը պետք է լինեն Ռուսթավելիում, որպեսզի բոլորը լսեն վրաց ազգի ձայնը»,- ասել է Պապուաշվիլին։
Հանրային ծառայությունների աշխատակիցներին այնպես են պարտավորեցնում մասնակցել «Վրացական երազանքի» ծրագրած ակցիային, ինչպես նրանց հանձնարարվել է սոցցանցերում տարածել իշխող կուսակցության կողմից «ռուսական օրենքի» աջակցության համար ստեղծված քարոզչական նյութերը։
Ֆեյսբուքում տարածվել են Թերջոլայի քաղաքապետի ներկայացուցիչ Մամուկա Գոգբերաշվիլիի նամակագրության լուսապատճենները, որոնց համաձայն Գոգբերաշվիլին մոբիլիզացնում է բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներին՝ նրանց հանրահավաքի տանելու համար։
«Երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, բոլորս գնում ենք Թբիլիսի։ Բացառություն կլինեն փոքր երեխաներ ունեցող մայրերը։ Հաստատեք ինձ բոլորդ: Եթե ձեր ընտանիքից երկուսն են աշխատում, եթե կա հարգելի պատճառ, ասեք, և նրանցից մեկը անպայման պետք է գա։ Եթե հարևանությունում ինչ-որ մեկն ուզում է գալ, ասեք, այս երեկո ես պետք է ամբողջական ցուցակ ունենամ»։
Գոգբերաշվիլին «Վրաստանի լուրերին» հայտնել է, որ իր ֆեյսբուքը կոտրել են։
Մարտվիլիի սակրեբուլոյի նախագահ Լևան Սուրմավան ասել է, որ իրենց հանձնարարվել է ռուսական օրենքին սատարող 800 մարդ տեղափոխել Թբիլիսի։
Սուրմավայի հետ «Մթավարի արխիի» լրագրողը զրուցել է որպես իշխող կուսակցության տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչ։ Լրագրողը սակրեբուլոյի նախագահից հետաքրքրվել է, թե արդյո՞ք սկսել են ցուցակներ կազմել։
«Վաղը պետք է ժողով լինի, քաղաքապետն էլ ասաց, որ պետք է մեզ ասեն, մենք դեռ [ցուցակները պատրաստել] չենք սկսել... Նախ պետք է ժողով անենք, գյուղերի ներկայացուցիչներին կանչենք։ Քանի որ երկուշաբթի է, արձակուրդները պետք է որոշվեն... Մեզ 800 հոգի էին հանձնարարել... Կարծում եմ՝ առաջ 800 հոգի էինք տարել, չեմ հիշում՝ 700 էր... Երբ Ազատության հրապարակում էինք, երկու անգամ... Խնդիր չկա, կկազմակերպենք... Հինգշաբթի-ուրբաթ դուք կունենաք ցուցակը՝ ըստ անուն-ազգանունների ու մեքենաների համարների՝ ով, ինչպես և ինչ ձևով»,- ասել է Սուրմավան։
«Այո, դա կուսակցական հանձնարարություն է, իմ անձնական հանձնարարությունն է կազմակերպել մեր կուսակցական միավորների կողմից, որպեսզի եթե ինչ-որ մեկն ուզում է գնալ հանրահավաքի, ապահովվի, որ կազմակերպված գնան Թբիլիսի։
Նա արձակուրդ կգրի ու կգնա։ Ով չի ցանկանում աջակցել կառավարության ազգային քաղաքականությանը, մի հոգի էլ թող չգա հանրահավաքին»,- ասել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։
«Վրացական երազանքը», ամենայն հավանականությամբ, հենց ապրիլի 29-ին է պատրաստվում երկրորդ ընթերցմամբ քննարկել «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։ Ընդդիմադիր՝ «Ախալի», «Գիրչի - ավելի շատ ազատություն», «Դրոա», «Միացյալ ազգային շարժում», «Լելո» և «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսացկությունները ծրագրում էին մոբիլիզացվել այս օրվա համար, ինչի մասին հայտարարել էին դեռ ապրիլի 18-ին։
«Վրացական երազանքը» ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը, որով «օտարերկրյա գործակալներ» են ճանաչվում կառավարությունից ֆինանսապես անկախ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները։
Եվրամիությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները կոչ են արել Վրաստանի իշխանություններին չընդունել այնպիսի օրենք, որը չի համապատասխանում Եվրամիության արժեքներին և սպառնում է ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ազատությանն ու գոյությանը։