Եվրահանձնակատար Վարհեի խոսքով՝ Կոբախիձեն իրենց զրույցի մի մասը ամբողջությամբ կտրել է համատեքստից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իրենց հեռախոսազրույցի որոշակի հատված տարածել է բոլորովին համատեքստից դուրս։ Խոսքը Իրակլի Կոբախիձեի երեկվա հայտարարության մասին է, ըստ որի եվրահանձնակատարներից մեկը սպառնացել է իրեն, որ կարող է կիսել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի ճակատագիրը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Որպես Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով պատասխանատու Եվրահանձնակատար՝ ես կանոնավոր կապի մեջ եմ իմ պորտֆելի երկրների կառավարության ներկայացուցիչների հետ, քանի որ հաղորդակցության ուղիները միշտ պետք է բաց լինեն ուղղակի քաղաքական տեսակետների փոխանակման համար։

Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում ես մեծ ջանքեր եմ գործադրել, որպեսզի Վրաստանի քաղաքական ղեկավարությունը հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից, որը կարող է խաթարել Վրաստանի ուղին դեպի Եվրամիություն։

Քանի որ քաջատեղյակ եմ վրաց հասարակության խիստ եվրոպամետ տրամադրություններին, իմ հեռախոսազրույցի ընթացքում հարկ համարեցի վարչապետի ուշադրությունը հրավիրել այս օրենքի ընդունմամբ առանց այն էլ փխրուն իրավիճակը չսրելու կարևորության վրա, ինչը կարող է հանգեցնել հետագա բևեռացման ու Թբիլիսիի փողոցներում հնարավոր անվերահսկելի իրավիճակների։ Այս առումով Սլովակիայում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունը բերվեց որպես օրինակ և ցուցում, թե ինչի կարող է հանգեցնել հասարակության բևեռացվածության նման բարձր մակարդակը՝ նույնիսկ Եվրոպայում:

Կրկին ցավում եմ, որ իմ հեռախոսազրույցի մի հատվածը ոչ միայն ամբողջությամբ կտրվել է համատեքստից, այլ այնպես է ներկայացվել հանրությանը, որ կարող է պատճառ դառնալ, որ իմ հեռախոսազանգի սկզբնական նպատակը լիովին սխալ մեկնաբանվի:

Ես կրկին կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը չընդունել այս օրենքը։ Ես դա խնդրում եմ որպես Վրաստանի ճանաչված և հարգված բարեկամ։ Ես շարունակում եմ աջակցել վրացիներին, ովքեր շարունակում են աշխատել եվրոպական ապագայի համար»,- բացատրում է եվրահանձնակատար Վարհեին, ով Հունգարիայի ներկայացուցիչ է։

Վրաստանի վարչապետն երեկ ասել է, որ այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի հետ կապված «մի շարք» բարձր մակարդակի օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչների երկարատև շանտաժի պայմաններում, ԵՄ հանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցում հնչած սպառնալիքը ապշեցուցիչ էր։ Կոբախիձեն չի նշել, թե որ եվրահանձնակատարն է իրեն «սպառնացել»։

«Ինձ հետ զրույցում եվրահանձնակատարը թվարկեց մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները թափանցիկության օրենքի վրա վետոն հաղթահարելուց հետո, և այդ միջոցները թվարկելիս նշեց՝ «տեսա՞ք ինչ տեղի ունեցավ Ֆիցոյի հետ, շատ զգույշ եղեք»: Երբ թափանցիկության մասին օրենքի հետ կապված շանտաժի համատեքստում նշում են օրեր առաջ ահաբեկչության ենթարկված Սլովակիայի վարչապետին, ով այս պահին բուժման կուրս է անցնում, դա մեզ համար չափազանց մտահոգիչ է»,- ասել է Կոբախիձեն և հավելել, որ Ֆիցոյի վրա հարձակման հետևում «նախնական տեղեկատվությունը» մատնանշում է «երկրներից մեկի հատուկ ծառայությունների հետքը, որը հատկապես սերտորեն կապված է գլոբալ պատերազմի կուսակցության հետ»։։

Սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպացի գործընկերները Վրաստանի իշխանության ներկայացուցիչներին բացահայտում են սխալ տեղեկություններ տարածելու մեջ։ Ընդամենը տասը օր առաջ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները հերքեցին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությունը, թե հանդիպման ժամանակ իրենք համաձայնել են, որ իշխող կուսակցությունը ճիշտ է վարվել, երբ չի լսել իր Եվրոպացի գործընկերներին և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառել, իսկ Միխեիլ Սաակաշվիլին ազատ չի արձակել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):