Ուկրաինան և Մոլդովան բավարարում են բոլոր չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները պաշտոնապես սկսելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով խոսնակ Աննա Պիսոներոն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Մենք կարծում ենք, որ բոլոր քայլերն արվել են երկու երկրների կողմից։ Որոշումն այժմ անդամ երկրների ձեռքում է։ Նրանք պետք է ընդունեն բանակցությունների շրջանակը։ Այդ քայլին դիմելուց հետո Եվրոպական խորհրդի նախագահության իրավասությունն է հրավիրել միջկառավարական համաժողով՝ պաշտոնապես նշելու բանակցությունների մեկնարկը»,- ասել է Պիսոներոն։
Նրա խոսքով՝ Ուկրաինան բավարարել է չափորոշիչներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, լոբբինգը, պաշտոնյաների եկամուտների թափանցիկությունը և ազգային փոքրամասնությունների իրավունքները։
«Մենք շնորհակալ ենք մեր եվրաինտեգրման առաջընթացի դրական գնահատականի համար։ Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ Ուկրաինան շարունակում է իր համակարգված ջանքերը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ և ավարտել է բոլոր չորս լրացուցիչ բարեփոխումները։
Այժմ մենք ակնկալում ենք, որ մեր եվրոպացի գործընկերները կանեն հաջորդ քայլը, այն է՝ սկսել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները արդեն այս ամիս։ Ռուս ագրեսորի դեմ պատերազմում ուկրաինացի ժողովուրդն ամեն օր պայքարում է եվրոպական ընտանիքի մաս լինելու իրավունքի համար»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Այս թեմայով այսօր հրապարակված հոդվածում Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Վրաստանը, չնայած Բրյուսելի նախազգուշացումներին, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման պատճառով չկարողացավ «կանաչ լույս» ստանալ։
Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, հավանաբար, կսկսվեն հունիսին՝ մինչև Հունգարիան հուլիսից՝ վեց ամսով կստանձնի Եվրոպական խորհրդի նախագահությունը։
Եվրոպական խորհուրդը անցած դեկտեմբերին սատարեց թեկնածու երկրների՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկին, իսկ Վրաստանին շնորհեց թեկնածուի կարգավիճակ՝ պայմանով, որ կառավարությունը քայլեր կձեռնարկի 9 ուղղություններով։
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը զգուշացրել է իշխանություններին, որ եթե ռուսական օրենքն ընդունվի, Գերմանիան չի աջակցի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին։