Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերն ասել է, որ եթե այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը վերջապես ընդունվի այնպես, ինչպես հիմա է, դեկտեմբերին Գերմանիան հավանություն չի տա Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 2 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Վրաստանն արդեն շեղվել է եվրոպական ճանապարհից։ Կան չափանիշներ, որոնց թեկնածու երկրները պետք է համապատասխանեն, և այս օրենքը դուրս է գալիս այդ չափանիշից: Ինչ վերաբերում է դեկտեմբերին կայանալիք Եվրահանձնաժողովի որոշմանը։ Եթե այս օրենքն ընդունվի այնպես, ինչպես հիմա է, Գերմանիան չի քվեարկի Վրաստանի համար բանակցային տարածք բացելու օգտին։ Պետք է չափանիշին համահունչ լինեք, հակառակ դեպքում չեք կարողանա առաջ գնալ»,- ասել է դեսպանը։
Օրեր առաջ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարություն են տարածել ռուսական օրենքի վերաբերյալ։ Նրանք մտահոգություն են հայտնել Վրաստանի կառավարության՝ եվրոպական ճանապարհից շեղվելու որոշման կապակցությամբ։
Վրաստանի խորհրդարանն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ի լիագումար նիստում։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30։ Իշխանությունը հաշվի չի առել միջազգային գործընկերների նախազգուշացումները և երկրում շարունակական զանգվածային բողոքի ակցիաների պահանջը՝ օրենքը անվերապահորեն ետ կանչելու մասին։
Նախագահը վետո դրեց օրենքի վրա, որը, նրա կարծիքով, հակասում է Վրաստանի սահմանադրության մի քանի հոդվածների, թեև «Վրացական երազանքը» նախատեսում է այն հաղթահարել մայիսի 27-ին մեկնարկող խորհրդարանի նիստերի ընթացքում։
Եվրոպական փորձագետների խորհրդի կարծիքով՝ անհնար է հիմնավորել, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված ռուսական օրենքը համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին։ Ըստ նրանց՝ օրենքի նպատակի իրավաչափությունն ինքնին կասկածելի է, քանի որ դրա դրույթներում չկա որևէ բան, որը կհաստատի, որ նպատակահարմար է կարգավորել որոշ սուբյեկտներ միայն ըստ իրենց եկամտի աղբյուրի, այլ ոչ թե դրանց գործունեության բնույթի։
