Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը՝ մայիսի 27-ին, կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 2 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ստանոյի խոսքով՝ Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների ապագան կորոշեն անդամ երկրները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։
«Երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարների քննարկման թեմաներից մեկը լինելու է Վրաստանը՝ այն լուրջ իրադարձությունների պատճառով, որոնք մենք տեսել ենք հատկապես օտարեկրյա թափանցիկության մասին օրենքի շուրջ։
Միայն մի բան կարող եմ կրկնել, որ Եվրամիությունը վրաց ժողովրդի գործընկերն ու բարեկամն է, որի մեծամասնությունը ցանկություն է հայտնել շարժվել եվրոպական ճանապարհով։ Այդ իսկ պատճառով Վրաստանի կառավարությունը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել։ Իսկ ԵՄ-ին դիմելու և անդամակցելու գործընթացը նշանակում է, որ կան որոշակի չափորոշիչներ, որոնք պետք է բավարարվեն։
Օրենքը, որը այժմ կրկին քննարկվում է Վրաստանի խորհրդարանում այն բանից հետո, երբ նախագահը վետո է դրել դրա վրա, Վրաստանին չի մոտեցնում Եվրամիությանը, քանի որ այս օրենքի ոգին չի համապատասխանում եվրոպական սկզբունքներին և արժեքներին։ Այն սկզբունքներին ու արժեքներին, որոնց պաշտպանելու ցանկության մասին են հայտարարել Վրաստանի իշխանությունները»,- ասել է Պիտեր Ստանոն։
Նրա խոսքով՝ Եվրամիության ներկայացուցիչներն աշխատում են վրացի բարեկամների ու գործընկերների հետ՝ հստակեցնելու, թե ինչ է նշանակում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը։
Օրեր առաջ Financial Times-ը հայտնել էր, որ ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ կառավարության անհարկի դիրքորոշման՝ ԵՄ մի քանի երկրներ պահանջում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, այդ թվում՝ դադարեցնել առանց վիզայի ռեժիմը։ Լրատվականը գրել է, որ Էստոնիան, Նիդերլանդները, Չեխիան և Շվեդիան այն երկրներից են, որոնք կոչ են անում հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկել զսպող միջոցներ: Financial Times-ին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ճանապարհորդության չեղարկումից բացի, քննարկվում են նպատակային պատժամիջոցներ և ԵՄ ֆինանսավորման սառեցում։
Չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներին, «Վրացական երազանքը» չի պատրաստվում նահանջել և մայիսի 27-28-ին նախատեսվում է հաղթահարել ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն։
