Եվրոպական միության խորհուրդը որոշել է 10 մլն եվրո հատկացնել Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար։ Եվրամիությունն առաջին անգամ Հայաստանին օգնություն կտրամադրի Խաղաղության եվրոպական հիմնադրամից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Խորհրդի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ օգնության նպատակն է ամրապնդել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և բարելավել խաղաղ բնակչության պաշտպանությունը ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների ժամանակ։ Այն նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի կայունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը միջազգային, ներառյալ ԵՄ, ռազմական առաքելություններին և գործողություններին՝ երկրի հնարավոր հետագա մասնակցության դեպքում:
«Անվտանգությունը գնալով դառնում է Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների կարևոր տարրը։ Եվրոպական խաղաղության մեխանիզմի այս միջոցն էլ ավելի կնպաստի երկրի կայունությանը։ Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։
Եվրոպական միության խորհուրդը պարզաբանում է, որ նշված աջակցությունը կիրականացվի Հայաստանի հետ Եվրամիության գործընկերության շրջանակներում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և նպատակ ունի նպաստել Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։
Երեք տարի առաջ ստեղծված Խաղաղության եվրոպական հիմնադրամը օգնել է նաև Վրաստանի Պաշտպանության ուժերին, սակայն այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» ընդունեց ռուսական օրենքը, Եվրամիությունը դադարեցրեց 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Ինչպես ասել է դեսպան Պավել Հերչինսկին, «իրավիճակի հետագա վատթարացման դեպքում կդիտարկվի այլ միջոցների ձեռնարկում»։
Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությունը Վրաստանին միշտ ավելացել է։ 2021 թվականի դեկտեմբերին Պաշտպանության ուժերի հզորացման համար հաստատվել է 12․75 միլիոն եվրո, 2022 թվականին՝ 20 միլիոն եվրո, իսկ 2023 թվականին՝ 30 միլիոն եվրո։ Անցյալ տարի Վրաստանի պաշտպանության ուժերի ստորաբաժանումների համար ֆինանսավորվել են ոչ մահաբեր սարքավորումներ, մատակարարումներ, ծառայություններ և, ըստ անհրաժեշտության, տեխնիկական պատրաստություն։
Այս թեմայով՝
Այս 30 միլիոնը ոչինչ չի որոշում և նույնիսկ չի օգտագործվել մեր բանակը զինելու համար. Քադագիշվիլի