31-ամյա Գիորգի Սուլաշվիլին, ով 2019 թվականի հունիսի 20-21-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կորցրել է մի աչքի տեսողությունը, բողոքարկելու է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը։ Օգոստոսի 8-ին դատավոր Բաիա Օտիաշվիլին մասնակի բավարարել է նրա հայցը և ներքին գործերի նախարարությանը պարտավորեցրել է բարոյական վնասի փոխհատուցում վճարել 20 000 լարիի չափով։ Գիորգի Սուլաշվիլին պահանջել է նաև ամսական վճար սահմանել աշխատունակության կրճատման պատճառով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«2021 թվականի վերջին դատավոր Բաիա Օտիաշվիլին նախ չեղարկեց դատարանի որոշման հրապարակումը, իսկ հետո, չնայած բազմաթիվ խնդրանքներին, գրեթե 2 տարին չէր նշանակում այդ գործընթացը։ Այն բանից հետո, երբ ես բողոքեցի Արդարադատության բարձրագույն խորհրդին, 2023 թվականի օգոստոսի 8-ին, նա հայտարարեց որոշում, որով մերժում էր վճար սահմանել հաշմանդամի աշխատունակության կրճատման և բազմաթիվ վիրահատություններից և շարունակվող ցավերից տառապանքների համար և հակառակ պրակտիկայի որպես փոխհատուցման գումար է սահմանվել ընդամենը 20 000 լարի։
Այս գումարը նույիսկ դեղամիջոցների համար բավական չէ նույնիսկ մեկ տարի։ 31 տարեկանում ես 60 տարեկան մարդու տեսք ունեմ։ Շնորհակալություն «քոցերին» և Վրաստանի դատարանին դրա համար, շնորհակալություն ինձ անգործունակ դարձնելու համար»,- ասում է Գիորգի Սուլաշվիլին։
Այսպես կոչված Գավրիլովի գիշերը ռետինե փամփուշտով խոցվելու հետևանքով Գիորգի Սուլաշվիլին կորցրել է աչքը և ստացել բազմաթիվ վնասվածքներ։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ հաստատվել է, որ նրա աշխատունակությունը կրճատվել է 35%-ով, և մեկ աչքի տեսողությունը երբեք չի վերականգնվի։
Տուժողի շահերը պաշտպանում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»: Կազմակերպության կարծիքով ՝ դատավորի որոշումն անհիմն է և նաև տագնապ է առաջացնում ոչ միայն այն պատճառով, որ հաշմանդամի նկատմամբ ամսական վճար նշանակելու պահանջը չի բավարարվել, այլ նաև այն պատճառով, որ դատարանը ընդամենը 20 000 լարի է գնահատել ցմահ բարոյական վնասը, որը պատճառվել է իրավապահ մարմինների աշխատակիցների անօրինական գործողություններով հակաօկուպացիոն ակցիան ցրելու ընթացքում:
«Գործի հանգամանքներից և առկա ապացույցներից պարզվում է, որ ՆԳՆ աշխատակիցների անօրինական գործողությունների հետևանքով Գիորգի Սուլաշվիլին հոգևոր մեծ ցավ ու տառապանք է կրել և շարունակում է տառապել։ Մենք կարծում ենք, որ Գիորգի Սուլաշվիլիին բարոյական վնասի փոխհատուցման համար դատարանի կողմից նշանակված գումարը լիովին անհիմն է, քանի որ այն լիովին անհամաչափ է հայցվորի կրած սթրեսին, վախին, բացասական հույզերին և, որ ամենակարևորը, նրա առողջությանը հասցված վնասի աստիճանին։ Այսպիսով, սահմանված պրակտիկայի համաձայն, բարոյական վնասի չափը որոշելիս դատարանը պետք է առաջնորդվի դրանով:
Բացի այդ, դատարանը իսպառ անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի աշխատունակությունը էականորեն նվազել է, իսկ աշխատունակությունը և, համապատասխանաբար, փոխհատուցում ստանալու հնարավորությունը կորցրած հայցվորին չի բավարարվել վճարի պահանջով։
Դատարանի այս որոշումը համահունչ չէ Գերագույն դատարանի հաստատված պրակտիկային, ըստ որի՝ վճար ստանալու իրավունքի տևողությունը ուղղակիորեն և համամասնորեն կապված է տուժողի՝ աշխատավարձ ստանալու հնարավորության հետ»,- ասում է ասում են կազմակերպությունից։
Գիորգի Սուլաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում։