«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելին Ռուսթավիի թիվ 5 քրեակատարողական հիմնարկում, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Այս մասին ասվում է նամակում, որը նա ուղարկել է բանտից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Այն, ինչի համար այսօր ինձ մեղադրում են, արդյունքն է այն ռեպրեսիվ, դավաճանական, բռնի, ժողովրդի, խոսքի և արտահայտման դեմ գործընթացների, որոնք վերջին մեկ տարում զարգանում են և տեղ են գրավում մեր առօրյա կյանքում՝ որպես բռնապետություն։
Ես չեմ պատրաստվում ընդունել ռեժիմի օրակարգը։ Ես հացադուլ եմ հայտարարել։ Ազատությունն ավելի արժեքավոր է, քան կյանքը։
Իմ իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է ապրել Վրաստանում ժողովրդավարական, արդար, եվրոպական, ռուսական ազդեցություններից զերծ երկրում։
Պայքարեք, քանի դեռ ուշ չէ: Պայքարեք որտեղ էլ որ լինեք՝ երկրում թե երկրից դուրս, գյուղում կամ քաղաքում, փողոցներում կամ դահլիճներում, հասարակական և աշխատանքային վայրերում: Եղեք համարձակ, հոգ տարեք և ամրացրեք միմյանց: Թույլ մի տվեք, որ Վրաստանը մեկուսացվի քաղաքակիրթ աշխարհից»,- գրում է Մզիա Ամաղլոբելին։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Նոնա Քուրդովանիձեի խոսքով՝ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվելուց հետո միայն ջուր է խմում։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մզիա Ամաղլոբելին երկու անգամ ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են բաժանմունքի օժանդակ մասնաշենքի պատին պաստառ փակցնելու համար։ Մոտ երկու ժամից նա և երեք այլ կին ակտիվիստներ ստորագրության հիման վրա ազատ են արձակվել, սակայն կարճ ժամանակ անց կրկին ձերբակալվել են Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու պատրվակով։ Փաստաբաններին երեք ժամ թույլ չեն տվել հանդիպել նրա հետ։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Մզիա Ամաղլոբելիին ձերբակալելուց հետո ոստիկանները նրան հայհոյում են։ Բաթումիի ոստիկանապետը հայհոյել է նրան ու սպառնացել։
Ինչպես ասել է Մզիա Ամաղլոբելին, Իրակլի Դգեբուաձեն ոստիկանական բաժանմունքում մի քանի անգամ փորձել է հարձակվել իր վրա և թքել դեմքին։ Լրագրողը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է նաև, որ Դգեբուաձեի հրամանով իրեն թույլ չեն տվել ջուր խմել և օգտվել զուգարանից։
Հունվարի 14-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին բավարարել է դատախազի միջնորդությունը և Մզիա Ամաղլոբելիին դատապարտել երկամսյա նախնական կալանքի։ Նա տեղափոխվել է Ռուսթավիի թիվ 5 կանանց քրեակատարողական հիմնարկ։
Հունվարի 15-ին փաստաբանները դատավոր Սախելաշվիլիի որոշումը բողոքարկել են Քութայիսիի վերաքննիչ դատարանում, սակայն այսօր հունվարի 20-ն է, և դատարանը նույնիսկ չի քննարկել բողոքն ընդունելու հարցը, ինչը դատավարական ժամկետների խախտում է։
Մզիա Ամաղլոբելիին առաջադրված մեղադրանքը՝ հարձակում ոստիկանի վրա, նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
