Երեք օր առաջ Թբիլիսիի Կեկելիձեի փողոցում գտնվող իրենց բնակարանից վտարված Մարինա Խատիաշվիլիի ընտանիքը հետ կստանա իր տունը, եթե բնակարանի նոր սեփականատեր հանդիսացող պարտատիրոջը վճարի 90 000 ԱՄՆ դոլար։ Սա կողմերի ստորագրած համաձայնության պայմաններից մեկն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Համաձայնություն է ձեռք բերվել։ Սեփականատերը՝ Դարեջան Դվալին և նախկին սեփականատեր Մարինա Խատիաշվիլին, համաձայնության են եկել Ազգային կատարողական բյուրոյի ներգրավմամբ։ Համաձայնության առարկան հետևյալն է․ Մարինա Խատիաշվիլին նշված անշարժ գույքը պետք է գնի 90 000 դոլարի դիմաց։ Դրա համար տրվում է մեկամսյա ժամկետ։ Նա նաև խոստանում և պատասխանատվություն է կրում, որ ինքն ու իր համախոհները կդադարեն սպառնալ և ճնշում գործադրել տիկին Դարեջան Դվալիի և նրա ընտանիքի անդամների վրա զանգվածային լրատվության և սոցիալական ցանցերի միջոցով։ Դրա դիմաց մենք պարտավորվում ենք ետ կանչել վարձակալության պահանջը, որը մենք ներկայացրել ենք դատարան և հաղթել ենք առաջին ատյանում՝ ամսական 1200 լարիի չափով վարձի պահանջը: Սա ընդհանուր առմամբ 20 000 դոլար է»,- ասել է Սեփականատերերի պաշտպանության կենտրոնի տնօրեն Գիորգի Սուխիտաշվիլին։
Բացի այդ, ըստ Դվալիի փաստաբանի, Մարինա Խատիաշվիլին պարտավորվում է, որ Դարեջան Դվալիին մեկ ամսով չի խանգարի օգտվել բնակարանից։
Խատիաշվիլիների ընտանիքը 70 հազար դոլար ունի, և նրանք կփորձեն մոբիլիզացնել 20 հազար դոլար։ Պայմանավորվածության համաձայն՝ եթե մեկամսյա ժամկետում չկարողանան վերագնել գույքը, կողմերն այլևս որևէ պահանջ չեն ունենա միմյանց նկատմամբ։
Ինչ վերաբերում է կարգավորման երկրորդ պայմանին՝ Դարեջան Դվալիի նկատմամբ բուլիինգին և սպառնալիքներին, ապա, ինչպես նշել է Մարինա Խատիաշվիլին, նա միայն պաշտպանվում էր, ոչ ոքի նա չի հալածել ու ոչ մեկին չի սպառնացել։
«Երկու տղա են բռնել։ Մենք պետք է անհապաղ ազատ արձակենք նրանց։ Տուգանքները պետք է դադարեցվեն, քանի որ տուգանքների գումարը նույնպես իմ ընտանիքը պետք է գտնի։ Առաջին հերթին պետք է վճարեմ, հետո մտածեմ իմ մասին»,- ասել է Մարինա Խատիաշվիլին։
Կողմերը պատրաստվում են պայմանագիրը նոտարական կարգով վավերացնել այսօր՝ հունվարի 26-ին։
Հունվարի 23-ին Հարկադիր կատարման ազգային բյուրոն ոստիկանների օգնությամբ Կեկելիձեի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանից վտարել է Խատիաշվիլիի ընտանիքին։ Տեղում հավաքված քաղաքացիները բողոքել են վտարման դեմ։ Նրանք եռակցել են շենքի մուտքի երկաթե դուռը, սակայն հարկադիր կատարողների ներկայացուցիչները պարեկային ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների օգնությամբ բացել են դուռը և կարողացել մտնել բնակարան, որից հետո ընտանիքն ու նրանց աջակիցները բռնի ուժով հեռացվել են բնակարանից։ Բռնի տեղահանման ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է։ Նրանցից ոմանք պատմել են, որ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել բնակարան մտնելուց հետո։ Հարկադիր կատարման բյուրոն հերքում է դա և նշում, որ «ընդհակառակը, բնակարանում գտնվող անձինք գործընթացը խաթարելու նպատակով հավանաբար պղպեղի սփրեյ են օգտագործել փրկարար ծառայության և հարկադիր կատարողների դեմ, ինչի ժամանակ մի քանի ոստիկան է տուժել»։
Կեկելիձեի փողոցում ընդհանուր առմամբ 20 մարդ է ձերբակալվել։ Գիորգի Խասաիան և Կակո Չիքոբավան մեղադրվում են Հարկադիր կատարման ազգային բյուրոյին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու մեջ։ Հունվարի 25-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։
Մնացած 18 անձը վարչական կարգով է բերման ենթարկվել՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու հատկանիշներով։ Ձերբակալվել է նաև լրագրող Գելա Մթիվլիշվիլին, ով 6 ժամ անց ստորագրության հիման վրա ազատ է արձակվել։ Լրագրողը պնդում է, որ ինքը կատարել է իր մասնագիտական պարտականությունները, երբ անարդարացիորեն և ապօրինի ձերբակալվել է, իսկ ավելի ուշ ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել իրեն։
Վտարման ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել նաև այլ լրագրողների նկատմամբ։