Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի հայտնի հաղորդումներից մեկի՝ «Ակուստիկայի» հաղորդավարներ Մեբո Նուցուբիձեն և Մակո Մճեդլիշվիլին ազատվել են աշխատանքից։ Նրանք երաժշտական նախագիծը վարել են 6 տարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Հունիսի 9-ին Մակոն և ես շնորհակալություն հայտնեցինք հանդիսատեսին, հրաժեշտ տվեցինք մինչև հաջորդ եթերաշրջան և խոստացանք վերադառնալ ավելի շատ նորություններով ու հետաքրքիր լուրերով։ Ցավոք, ոչ ես, ոչ Մակոն չենք կարողանա իրականացնել այս խոստումները Առաջին ալիքի եթերում։
Երեկ մեր ակուստիկ ճանապարհորդությունը մեզ համար բացարձակապես անսպասելի ավարտ ունեցավ։ Այսպես որոշվեց՝ նոր եթերաշրջանից հաղորդումը կունենա նոր հաղորդավարներ»,- Facebook-ում գրել է Մեբո Նուցուբիձեն։
Հանրային հեռարձակողի ղեկավարությունը չի պարզաբանում, թե ինչով է պայմանավորված նշված որոշումը։
Մեբո Նուցուբիձեն ակտիվորեն մասնակցել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ անցկացվող ցույցերին և չի խուսափեց կառավարությանը քննադատելուց։ «Տեսնում ես, այ մարդ, այս մարդիկ քո օրենքը չեն ուզում։ Ուզում ես ռուսական ասա, ուզում ես ֆրանսիական: Ո՞րն է անվան էական իմաստը: Եթե ես իմ տան դիմացի փոսի ջուրն անվանեմ օվկիանոս, ժամանակի ընթացքում այնտեղ նավեր կհայտնվե՞ն։ Այդ օրենքը ճիշտ չէ, և ժամանակը ոչինչ չի փոխի։ Մարդիկ դա չեն ուզում և վերջ»,- ապրիլի 8-ին գրել է Մեբո Նուցուբիձեն այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» օրակարգ բերեց ռուսական օրենքը։
2023 թվականի վերջին Հանրային հեռարձակողը աշխատանքից ազատել է հաղորդավար Դավիթ Գորգիլաձեին և փակել է նրա «Գորգիլաձեի անտանելի թեթևությունը» հաղորդումը, որն ամենառեյտինգայիններից էր։ Դավիթ Գորգիլաձեն նույնպես հրապարակայնորեն իր դիրքորոշումն է հայտնել ռուսական օրենքի վերաբերյալ, որը իշխող կուսակցությունն անհաջող փորձեց ընդունել անցյալ տարվա մարտին։ Հանրային հեռարձակողը որոշումը բացատրել է ֆինանսավորման մոդելի փոփոխությամբ և նշել, որ իրենք «կտրականապես անընդունելի» են համարում խնդրի քաղաքականացումը։