Վրաստանի տարածքով լաստանավային երթևեկությունը, որը օգտագործվում էր Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխելու համար, տևեց մի քանի ամիս։ Այս երթուղին դիտարկվում էր որպես «Վերին Լարսի» այլընտրանք, սակայն, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, այն «բավարար հետաքրքրություն» չի առաջացրել և դադարեցվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Մենք չենք տեսել, որ արտահանող ու ներկրող ընկերությունները լաստանավն օգտագործեն այնպես, որ հնարավոր լինի մեզ ու մեր գործընկերներին համոզել շարունակել այս ծրագիրը։ Որոշ ժամանակ մենք սպասարկում էինք լաստանավային երթուղին, սակայն իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ մեր հիմնական ջանքերը պետք է կենտրոնացնենք դեպի այլ երկրներ արտահանումն ավելացնելու վրա»,- ասել է Քերոբյանը։
Հայաստանը պատրաստվում է տարբեր քայլեր ձեռնարկել արտահանման դիվերսիֆիկացման համար: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ հիմնական ուղղությունը լինելու է Մերձավոր Արևելքը, կարևոր են նաև Պարսից ծոցի երկրները, Ասիան, Եվրոպան, Ամերիկան։
«Միայն մեկ ուղղության վրա ջանքերը կենտրոնացնելուց տեղափոխվելու ենք խորը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքների»,-ասել է նախարարը:
2023-ին Ռուսաստանը շարունակել է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, չնայած ընդհանուր բեռի շրջանառության մեջ նրա մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է: Ըստ Վահան Քերոբյանի, Ռուսաստանին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանը և ԱՄՆ-ը: Վերջինս 2023 թվականին առաջին անգամ ներառվեց Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցուցակում:
Հայաստանը Բաթումի-Նովոռոսիյսկ-Բաթումի երթուղով բեռնափոխադրումներ է սկսել դեպի Ռուսաստան անցյալ տարվա մայիսին։ Ամեն օր իրականացվում էր մեկ փոխադրում: Մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները պնդում էին, որ այս կերպ արտահանող-ներմուծողները կկարողանան ժամանակին ապրանքը հասցնել Ռուսաստան։ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը բացատրել է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանն ավանդաբար օգտագործում է վրացական նավահանգիստները և իրականացնում է միջազգային առևտուր: Գործակալության տվյալներով՝ լաստանավային ծառայությունն ամբողջությամբ կոմերցիոն բնույթ է ունեցել։
Ներկայում «Վերին Լարսը» Հայաստանը և Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։ Երբ եղանակը վատանում է կամ տարանցիկ հոսքերն ավելանում են, անցակետի երկու կողմերում հաճախ բեռնատարների երկար հերթեր են գոյանում։