Հայաստանը պետք է մտածի ԵՄ անդամակցության թեկնածու երկիր դառնալու մասին: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ամրապնդել հարաբերությունները Եվրամիության հետ՝ թեկնածու երկիր դառնալու համար, Սիմոնյանը պատասխանել է.
«Մենք պատրաստ ենք և գնալու ենք այն ուղղությամբ, որն առավելագույնս կապահովի մեր անվտանգությունը։ Այսօր ժողովրդավարական երկիր լինելը մեր անվտանգության ամենամեծ համակարգն է։ Մեր գործողությունները ցույց են տալիս, որ մենք ավելի լավ ժողովրդավարական ցուցանիշներ ունենք, քան մեր գործընկեր երկրներից շատերը, որոնք արդեն Եվրամիության անդամ են: Դա մենք չենք ասում, դա ասում են մեր եվրոպացի գործընկերները։ Կարծում եմ՝ պետք է մտածել այս ուղղությամբ [թեկնածուի կարգավիճակի մասին - խմբ.]։ Բայց ես չեմ ուզում շտապել։ Պետության դեպքում լավ չէ կտրուկ քայլերի դիմելը»։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարցի շուրջ քննարկում չի եղել։
«Մենք դիտարկում ենք, թե ինչ պետք է անենք մեր երկրին սպառնացող վտանգները նվազեցնելու համար»,- ասել է նա։
Ինչպես ասել է խորհրդարանի նախագահը՝ անվտանգության համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, չի գործում, և իշխանությունները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները երկրի անվտանգությունն ապահովելու համար։
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու տարբերակները։ «Հայաստանը մեծ հետաքրքրություն է հայտնել այս հարցում, և մենք կոչ ենք անում նրա ղեկավարությանը ակտիվացնել աշխատանքը համապատասխան բարեփոխումների ուղղությամբ»,- փետրվարի 27-ին ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը։
Ըստ Բորելի՝ Հայաստանի կողմից նախկինում ընդունված որոշումները, որոնք հանգեցրել են նրա կախվածությանը քաղաքական, տնտեսական և անվտանգության առումով՝ չեն կարող հաղթահարվել մեկ գիշերում։ «Սակայն երկու կողմերի հստակ քաղաքական կամքը մեզ թույլ կտա առաջ գնալ մեր գործընկերության խորացման և ընդլայնման գործում»,- ասել է Բորելը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելը պատմական իրադարձություն է համարել ոչ միայն Վրաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Ըստ Փաշինյանի՝ եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն՝ ո՞ւր, մեր տարածաշրջանը՝ ո՞ւր, ապա հիմա ԵՄ-ն իրականում մեր տարածաշրջանն է։