«Այժմ Եվրամիությունն իրականում մեր տարածաշրջանն է»,- փետրվարի 7-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալն ազդում է ողջ տարածաշրջանի վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 4 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Մեր միջավայրը և մեր հարաբերությունները փոխվել են: Այսօր աշխարհը, ընդհանրապես, գլոբալ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին էր 5 կամ 6 տարի առաջ: Մեր հարաբերությունները, ըստ էության, ոչ մի սուբյեկտի հետ նախկինը չեն, փոխվել է նաև այդ հարաբերությունների բնույթը։
Մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել, և այդ իրողություններից մեկը Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստն է, որն օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում: Ստացվում է, որ մեր հարևան երկրներից երկուսն ունեն ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, և եթե նախկինում կարելի էր ասել, որ ԵՄ-ն՝ ո՞ւր, մեր տարածաշրջանը՝ ո՞ւր, հիմա ԵՄ-ը փաստացի մեր տարածաշրջանն է, և մենք այս փաստի հետ պետք է հարաբերվենք, և նաև այդ առումով շատ կարևորում եմ Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը»,- ասել է Փաշինյանը։
Մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի Թբիլիսի կատարած այցի ժամանակ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր ստորագրվեց։ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ունեցած ճեպազրույցում Փաշինյանն ասել է, թե ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալը պատմական իրադարձություն է Վրաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար։
Վրաստանը Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերին՝ պայմանով, որ երկիրը քայլեր կձեռնարկի 9 ուղղություններով։
Եվրամիությունը Վրաստանից պահանջում է պայքարել ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և իր արժեքներին միջամտելու դեմ, բարելավել Վրաստանի արտաքին քաղաքականության համապատասխանությունը Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը, պայքարել քաղաքական բևեռացման դեմ, ազատ, արդար և մրցակցային ընտրական գործընթացի ապահովել՝ հատկապես 2024 թվականին, բարելավել խորհրդարանական վերահսկողությունը, դատաիրավական բարեփոխումներ իրականացնել, ապահովել հակակոռուպցիոն բյուրոյի, հատուկ քննչական ծառայության և անձնական տվյալների պաշտպանության ծառայության արդյունավետությունը և անաչառությունը, կատարելագործել ապաօլիգարխիզացիայի վերաբերյալ գործող գործողությունների ծրագիրը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանության չափանիշները։
Պայմանների կատարումն անհրաժեշտ է անդամակցության բանակցություններ սկսելու փուլին անցնելու համար։
Տարածաշրջանի մեկ այլ պետություն՝ Թուրքիան ԵՄ-ի թեկնածու երկիր է 1999 թվականի վերջից։ ԵՄ-ն և Թուրքիան սկսել են անդամակցության բանակցությունները 2005 թվականի հոկտեմբերին, սակայն գործընթացը փակուղի է մտել 2018 թվականի հունիսից՝ Թուրքիայում ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների պաշտպանության վատթարացման պատճառով։
