«Վրացական երազանքի» խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ քննարկել է «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները և 80 ձայնով հաստատել դրանք։ Սա ոչ լեգիտիմ իշխանությանը հնարավորություն կտա ստեղծել ՀԻԻԱ «Պետական դրամաշնորհների կառավարման գործակալություն»՝ պետական բյուջեից հասարակական (նույն՝ ոչ կառավարական) կազմակերպություններին ֆինանսավորելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Օրենքի նախագծի բացատրական գրության համաձայն՝ գործակալության նպատակն է լինելու աջակցել Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեության ոլորտները համահունչ են «երկրի զարգացման առաջնահերթ ոլորտներին»։
«Վրացական երազանքի» ընդիմախոսները կարծում են, որ կառավարությունը փորձում է ստեղծել իր կողմից վերահսկվող ոչ կառավարական հատված։
Նոր գործակալությունում, որը կստեղծվի մոտ ապագայում, նախատեսվում է աշխատանքի տեղավորել մոտավորապես 10 մարդու։ Գործակալության ստեղծման և գործունեության, ինչպես նաև դրամաշնորհների ֆինանսավորման վրա այս տարի կծախսվի 20 մլն լարի։
«Վրացական երազանքի» կառավարության խորհրդարանական քարտուղար Վախթանգ Բաչիաշվիլին հայտարարել է, որ գործակալության անկախությունն ապահովելու համար նրա ղեկավարը իրավասու է որոշել և գրել ծրագրային ուղղություններ, որոնց համար դրամաշնորհ է հատկացվելու։
«Դրամաշնորհների մասին օրենքը կառուցված է այնպես, որ թվարկում է հատուկ նպատակներ, որոնք կարող են օգտագործվել ՀԿ-ների ֆինանսավորման համար: Այս ցանկը սպառիչ է, և հենց դա հանգեցրեց նրան, որ կառավարությունը ցանկացավ փոփոխել օրենքը, որպեսզի ոչ թե առարկայական ֆինանսավորում հատկացվի, այլ հենց կազմակերպությանը, և ի հայտ եկավ նման նպատակ՝ «աջակցել հասարակական կազմակերպություններին»։ Համապատասխանաբար, ցանկացած հասարակական կազմակերպություն կկարողանա մասնակցել մրցույթին, սակայն, կլինեն առաջնահերթ ոլորտներ։ Հնարավոր է, օրինակ, մրցույթ հայտարարել բյուջեի ծախսերը վերահսկելու համար, կամ նպատակը կարող է լինել ոչ ֆորմալ կրթության, կլիմայի փոփոխության կամ շրջակա միջավայրի պահպանության աջակցությունը», - ասել է Բաչիաշվիլին։
Միևնույն ժամանակ, «Վրացական երազանքը» նախատեսում է նոր ռեպրեսիվ օրենքներ ընդունել՝ սահմանափակելու միջազգային դոնորներից ֆինանսավորում ստացող ոչ կառավարական և լրատվական կազմակերպությունները: «Վրացական երազանքը» բոլոր օրենքներից կհանի այն նորմերը, որոնք պարտադիր են դարձնում հասարակական կազմակերպությունների մասնակցությունը հանրային նշանակության որոշումների կայացման գործընթացին։
«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո էր հայտարարել, որ կառավարությունը պետական բյուջեից կֆինանսավորի կազմակերպություններին, որոնք կամավոր գրանցվել են ռուսական օրենքի հիման վրա ստեղծված «գործակալների ռեգիստրում»։
