Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ անհեթեթ և անարդար է իրեն կամ Georgian Airways-ին ներառել Ուկրաինայի կողմից պատժամիջոցնրի ենթարկվածների ցուցակում։ Նա հույս է հայտնել, որ Վրաստանի կառավարությունը նախագահ Վլադիմիր Զելենսկիի այս որոշմանը կպատասխանի պատժամիջոցներով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«2003 թվականից ես ոչ Georgian Airways-ի հիմնադիրն եմ, ոչ էլ գլխավոր տնօրենը, զբաղեցրել եմ միայն թռիչքային ծառայության պետի պաշտոնը։
Այս որոշումը քաղաքական բովանդակություն ունի։ Թուրքիայի, արաբական երկրների, Իսրայելի, Հայաստանի, Ադրբեջանի, ամբողջ Ասիայի և Կենտրոնական Ասիայի ավիաընկերությունները նույնպես թռիչքներ են իրականացնում դեպի Ռուսաստան, սակայն նրանց նկատմամբ չեն համարձակվում պատժամիջոցներ կիրառել։ Ոչ ես, ոչ էլ Georgian Airways-ը քաղաքականության հետ կապ չունենք։
Մենք 30 տարի ծառայում ենք վրաց ժողովրդին և Վրաստանի կառավարությանը։ Հուսով եմ, որ Ուկրաինայի նախագահի այս անարդար և անհիմն որոշմանը կհետևի Վրաստանի կառավարության անմիջական և հայելային պատասխանը», - ասել է Գաիաշվիլին։
Հրապարակված հայտարարության մեջ նա նշում է, որ ավիաընկերության իրավասության մեջ չի մտնում այս կամ այն երկրում թռիչքներ սկսելու կամ դադարեցնելու թույլտվություն տալը, դա կարգավորվում է երկու երկրների միջև օդային փոխադրումների մասին կառավարության համաձայնագրով, և Georgian Airways-ը պարտավոր է ենթարկվել Վրաստանի կառավարության ընդունած որոշումներին։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հուլիսի 1-ին որոշում է կայացրել պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակի ընդլայնման մասին, որը հրամանով հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապի պատճառով, պատժամիջոցների են ենթարկվել 190 ֆիզիկական անձինք և 290 ընկերություններ, այդ թվում՝ Թամազ Գաիաշվիլին և Georgian Airways-ը։
Մինչ պատժամիջոցների սահմանումը, Թամազ Գաիաշվիլին և Georgian Airways-ը հայտնվել էին պատժամիջոցների վտանգի առջև։ Նրանց մասին տվյալները հրապարակվել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության և կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության աջակցությամբ ստեղծված «Պատերազմ և պատժամիջոցներ» պորտալում.
- Թամազ Գաիաշվիլի - Georgian Airways-ի տնօրեն, Pilot ՍՊԸ-ի սեփականատեր և հայկական ավիաուղիների (Air Dilijans) հիմնադիր։ Air Dilijans-ը չի դադարեցրել թռիչքները դեպի Ռուսաստան և ծառայություններ է մատուցել Georgian Airways-ին։ 2019 թվականից Թամազ Գաիաշվիլին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման գաղափարին։ Նա դիրքավորվում է որպես Բիձինա Իվանիշվիլիի մարդ։
- Georgian Airways-ը Վրաստանի առաջատար ավիափոխադրողն է: Այն հիմնված է մայրաքաղաք Թբիլիսիի օդանավակայանում։ Մասնավոր ավիաընկերություն, որը թռիչքներ է իրականացնում Վրաստանից հիմնականում դեպի Եվրոպայի և Մերձավոր Արևելքի օդանավակայաններ։ Ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականի սեպտեմբերին Airzena անունով։ Georgian Airways-ը լիովին մասնավոր ընկերություն է, որի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է Դավիթ Գաիաշվիլիին։ Այն ունի ժամանակակից նավատորմ, որը բաղկացած է միջին հեռահարության Boeing 737 և CRJ ինքնաթիռներից։ Ավիաընկերության հիմնական բազան Թբիլիսիի միջազգային օդանավակայանն է, իսկ տնօրենը՝ Թամազ Գաիաշվիլին։
«Պատերազմ և պատժամիջոցներ» պորտալում կարդում ենք, որ ավիաընկերության «տրանսպորտային կապերի էական ակտիվացմանն ու պարզեցմանն ուղղված գործողությունները, այդ թվում՝ Վրաստանում ռուսական բիզնեսի ներկայացուցիչների համար, հանգեցնում են պատժամիջոցները շրջանցելու նոր սխեմաների ստեղծման և վրացական տնտեսության մեջ ռուսական բիզնեսի ինտեգրումը մեծացնելու ռիսկեր»:
2023 թվականի մայիսի 20-ին Georgian Airways-ը Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ ուղիղ չվերթներ իրականացնելու թույլտվություն ստացավ և սկսեց չվերթներ իրականացնել։ Այս որոշման պատճառով ընկերությանը բոյկոտել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով կարծում է, որ ընկերությունն օգտվում է ստեղծված իրականությունից՝ հարստանալու համար։ Ի պատասխան՝ Թամազ Գաիաշվիլին Զուրաբիշվիլիին պերսոնա նոն գրատա է հայտարարել և ասել, որ թույլ չի տա նրան նստել ինքնաթիռ, քանի դեռ ներողություն չի խնդրել վրաց ժողովրդից։