Հույս ունենք, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները կավարտվեն հօգուտ վրաց ժողովրդի․ Էրդողան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հույս ու ցանկություն է հայտնել, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները կավարտվեն հօգուտ վրաց ժողովրդի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Թուրքիայի նախագահական պալատում տեղի ունեցած համատեղ ասուլիսում Էրդողանն ասել է, որ իր և Իրակլի Կոբախիձեի միջև, որպես հարևաններ և ռազմավարական գործընկերներ, արդյունավետ զրույց է տեղի ունեցել։

«Ես նրան հաստատեցի Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Նաև ընդգծել եմ, որ մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանի ինտեգրացիոն ջանքերին եվրատլանտյան կառույցներում։ Պարոն վարչապետը կիսվել է Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր տեսակետներով և կարծիքներով։ Մենք՝ որպես Թուրքիա, հույս ունենք և ցանկանում ենք, որ իրադարձություններն ավարտվեն հօգուտ վրաց ժողովրդի»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Իրակլի Կոբախիձեն Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Վրաստան։ Ինչպես նշել է Կոբախիձեն, նա ոչ միայն Թուրքիայի նախագահն է, այլ նաև հանրապետության իսկական առաջնորդը, ով հաստատակամորեն պաշտպանում է Թուրքիայի և թուրք ժողովրդի ազգային շահերը։ «Ձեր առաջնորդությունն օրինակ է մեզանից յուրաքանչյուրի համար»,- նշել է Վրաստանի վարչապետը։

«Վրացական երազանքն» անցյալ տարի ետ կանչած այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը 2024 թվականի ապրիլի 3-ին կրկին օրակարգ բերեց և և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց մայիսի 14-ին։ Իշխանությունը հաշվի չառավ միջազգային գործընկերների զգուշացումները և երկրում շարունակվող բազմահազարանոց բողոքի ակցիաների՝ օրենքն անվերապահորեն ետ կանչելու պահանջը։

Եթե ​​այս օրենքն ուժի մեջ մտնի, անկախ լրատվամիջոցները և ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք գործում են միջազգային հիմնադրամների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ հարակից խմբերի կողմից, ստիպված կլինեն գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ: Նախագահը մտադիր է վետո դնել խորհրդարանի կողմից հաստատված օրենքի վրա։ Ինչպես ասել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն՝ «վետոն իրավաբանորեն և տեխնիկապես հստակ» կլինի, միևնույն ժամանակ, վետոն «օրենքը փոխելու կամ ազնիվ դարձնելու հնարավորություն չի տա»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատմամբ՝ ռուսական օրենքը Վրաստանին կդնի վտանգավոր հետագծի վրա, կվտանգի Վրաստանի եվրաատլանտյան ուղին և կխաթարի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները։ Օրենքը քննադատում է նաև Եվրամիությունը։ Եվրախորհրդարանի ազդեցիկ պատգամավորները համապատասխան կառույցներին կոչ են արել վերանայել ԵՄ-Վրաստան հարաբերությունները, այդ թվում՝ Վրաստանին քաղաքական և ֆինանսական աջակցության հարցը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։