«Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ասել է, որ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է պատասխանի հարցերին, այդ թվում՝ ինչ ձևով և ինչ պայմաններով է մտածում վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մի քանի շաբաթ է, ինչ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բիձինա Իվանիշվիլին համառորեն պահանջում է Վրաստանի քաղաքացիներից ներողություն խնդրել։ Անհասկանալի է, թե ումից։ Միաժամանակ պահանջում է ապագայում սահմանադրական մեծամասնություն՝ ընտրություններից հետո տարածքային ամբողջականության հնարավոր վերականգնման համար։ Իրականում նա մեզ ոչինչ չի բացատրում, ոչինչ չի ասում, թե ինչպես է մտադիր վերականգնել տարածքային ամբողջականությունը կամ ինչ ծրագիր ունի, միգուցե համաձայն ենք։
Այս պահին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ում հստակ և բացահայտ արտահայտում է իր երկրի դիրքորոշումը, որ Ռուսաստանի Դաշնության համար ոչինչ չի փոխվել. չեն պատրաստվում բանակը դուրս բերել Վրաստանի տարածքից, ոչ էլ հրաժարվում են օկուպացված տարածքների ճանաչումից»,- ասել է Գախարիան այսօր կայացած ճեպազրույցում։
Նախկին վարչապետի խոսքով՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը յուրաքանչյուր քաղաքացու ամենամեծ խնդիրն է, և չի կարելի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ փակ սենյակում, կուլիսներում նման հարցեր լուծել։
«Մեզ համար պարզ է, որ Իվանիշվիլին վախենում է բանավեճերից և խուսափում է դրանցից, այնուամենայնիվ, ես նրան կոչ եմ անում գոնե հարգել Վրաստանի քաղաքացիներին և բացատրել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցը։ Եթե նա չի կարող մասնակցել բանավեճին, ապա, օրինակ, հոկտեմբերի 15-ին, երբ կլինի Զուգդիդիում, երբ Վրաստանի քաղաքացիներից ներողություն կպահանջի կամ Վրաստանի քաղաքացիներից սահմանադրական մեծամասնություն է պահանջում, նրանք գոնե պետք է պատասխան տան հետևյալ հարցերին.
- Ի՞նչ ձևով և ինչ պայմաններով է նա մտածում Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, երբ ոչ Ռուսաստանի, ոչ էլ օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի մարիոնետային ռեժիմների դիրքորոշումները չեն փոխվել այս շրջանների, այսպես կոչված, անկախության ետ կանչման և օկուպացիոն զորքերի դուրսբերման մասին,
- Պետական ո՞ր տիպի կառուցվածքի և ի՞նչ տեսակի սահմանադրական փոփոխությունների համար է նա պահանջում սահմանադրական մեծամասնություն,
- Արևմուտքի հետ առճակատման և դրա հետևանքով Վրաստանի մեկուսացման, ինչպես նաև ներկայիս իշխանության փոխված դիրքորոշման և պատերազմի մեկնարկի համար սեփական երկրին մեղադրելու պայմաններում, վտանգվա՞ծ է չճանաչման քաղաքականությունը և ինչպե՞ս է մտադիր պաշտպանել չճանաչման քաղաքականությունը։
Իվանիշվիլին կարող է խոսել խաղաղության, ինքնիշխանության պաշտպանության և երկրի խաղաղ ինտեգրման մասին միայն այն դեպքում, եթե հրապարակային պատասխան տա այս հարցերին։ Հակառակ դեպքում, ցանկացած նմանատիպ հարց, որն օգտագործվի նախընտրական փուլում, կգնահատվի որպես ստելու հերթական փորձ, և որն է ամենամեծ վտանգը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հեռանկարի վերջնական ոչնչացումը»,- ասել է Գիորգի Գախարիան։
«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ով վերջին մեկ ամսվա ընթացքում ելույթ է ունենում շրջաններում իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին, կրկնում է, որ «մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնմանը և նման դեպքում անհրաժեշտ կլինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ։ Բացի այդ, սեպտեմբերի 14-ին Գորիում Իվանիշվիլին ասել է, որ խորհրդարանական ընտրությունների ավարտից անմիջապես հետո, երբ «պատերազմ սանձազերծողները կդատվեն, մենք անպայման մեր մեջ ուժ կգտնենք» ներողություն խնդրելու այն բանի համար, որ «Ազգային շարժումը» 2008 թվականին «կրակի մատնեց օս քույրերին ու եղբայրներին»: