Իլհամ Ալիևը հինգերորդ ժամկետով դարձավ Ադրբեջանի նախագահ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Իլհամ Ալիևը։ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Ալիևի օգտին է քվեարկել ընտրողների 92%-ը, իսկ մասնակցությունը կազմել է 77%։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրել է խորհրդարանի պատգամավոր, անկախ թեկնածու Զահիդ Օրուջին, ով հավաքել է 2․2 տոկոս։

Ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Ըստ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի», փետրվարի 7-ի ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը և ոչ լեգիտիմ են, քանի որ քվեարկությունն անցել է առանց մրցակցության, տոտալ ճնշման, վախի և սպառնալիքների պայմաններում։

Վտարանդի քաղաքացիական կոալիցիայի (AZEX) համանախագահ Էմին Հուսեյնովն ասում է, որ նախորդ բոլոր ընտրություններում Ալիևը հավաքել է միջինը 85%, իսկ «ռազմական հաղթանակներից հետո» պետական ​​քարոզչությունը հայտնում է 90%-ից բարձր արդյունքի մասին։

«Նման արդյունք ստանալու համար պետական ​​ապարատը ստիպված էր մոբիլիզացնել ոչ միայն քաղծառայողներին, այլև ուսանողներին։ Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ այս անգամ «կարուսելներում» ընդգրկվել են ուսանողներին։ Ընտրությունների նպատակն էր երկարաձգել Իլհամ Ալիևի իշխանությունը ևս յոթ տարով»,- ասում է Հուսեյնովը «Кавказский узел»-ին տված հարցազրույցում։

Ռուսաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հունգարիայի, Վենեսուելայի և Բելառուսի ղեկավարներն արդեն շնորհավորել են Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ։

Ադրբեջանում հաջորդ նախագահական ընտրությունները պետք է կայանային 2025 թվականին, սակայն, Իլհամ Ալիևի որոշմամբ, դրանք նշանակվել են մեկուկես տարի շուտ՝ 2024 թվականի փետրվարի 7-ին։ Այս ամենի պատճառը Ալիևը նշել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության արդյունքում Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումն ու «նոր շրջանի» սկիզբը։

«Քանի որ նախագահական ընտրություններն ամենակարևորն են, ես կարծում եմ, որ առաջին ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն ամբողջ երկրում, պետք է լինեն նախագահական ընտրությունները»,- ասել է Ալիևը ընտրություններից մի քանի շաբաթ առաջ։

Արտահերթ ընտրություններ նշանակելու մյուս պատճառն էլ, ըստ նրա, այն է, որ 2023 թվականի հոկտեմբերին կլրանա նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման 20 տարին։ «Մենք պետք է սա ընկալենք որպես որոշակի ամփոփում»,- ասել է Ալիևը։

Փետրվարի 7-ին Իլհամ Ալիևը կնոջ և երեխաների հետ քվեարկել է Խանքենդիում [հայ․ Ստեփանակերտ]։ Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ բացվել է 26 ընտրատեղամաս։

62-ամյա Իլհամ Ալիևը երկրի ղեկավար է դարձել 2003 թվականին՝ հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո, իսկ այս տարի նա զբաղեցնում է նախագահի պաշտոնը հինգերորդ անգամ անընդմեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։