Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ջին Շահինն ասել է, որ իր նախաձեռնած օրենքի նախագիծը՝ «Վրաց ժողովրդի ակտը», մշտական կդարձնի Պետդեպարտամենտի կողմից նախօրեին սահմանած վիզային պատժամիջոցները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ես ողջունում եմ Պետդեպարտամենտի քայլը՝ վիզային սահմանափակումներ մտցնելու այն անձանց համար, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու և խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար: Իմ երկկուսակցական օրինագիծը մշտական կդարձնի այս սահմանափակումները՝ պարզ դարձնելով, որ այս որոշումը կարճաժամկետ լուծում չէ», - գրել է սենատոր Շահինը X-ում:
Ջին Շահինի երկկուսակցական օրինագիծը, որը նա հովանավորել է սենատորներ Ջիմ Ռիշի, Բեն Քարդինի, Փիթ Ռիկեթսի, Քրիս Քունսի և Լինդսի Գրեհեմի հետ, նախատեսում է՝
- «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը նպաստելու և աջակցելու համար պետական պաշտոնյաների և այլ անձանց [ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների] համար ճանապարհորդական սահմանափակումներ սահմանում,
- Վրաստանի կայունությունը, ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը խաթարելու համար պատասխանատու անձանց նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանում,
- Վրաստանի համար երկարաժամկետ ռազմավարության մշակում, ներառյալ ռազմական օգնության վերանայումը և Վրաստանի կառավարությանն աջակցող բոլոր տեսակի ֆինանսավորման դադարեցում,
Բացի այդ, «Վրաց ժողովրդի ակտը» կոչ է պարունակում ընդմիշտ դադարեցնել ԱՄՆ-Վրաստան ռազմավարական երկխոսությունը։
Սենատոր Շահինի օրինագիծը աջակցություն է տրամադրում վրաց ժողովրդին, այդ թվում՝ առնվազն 50 միլիոն դոլարի հատկացում՝ Վրաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման համար։
Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց վիզային պատժամիջոցների առաջին փուլի մասին։ Խոսքը երկու-երեք տասնյակ մարդկանց մասին է, այդ թվում՝ «Վրացական երազանքի» անդամների, ուժային կառույցների աշխատակիցների և առանձին անձանց, որոնց մուտքը ԱՄՆ տարածք կարգելվի։ Մեթյու Միլլերը բացատրել է, որ վիզաների մասին տեղեկությունները գաղտնի են, և Պետդեպարտամենտը իրավասու չէ հրապարակել ցուցակը։
