Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Իրակլի Կովազանաձեն հրաժարվում է պատգամավորի մանդատից։ Նա արդեն դիմել է ընթացակարգային հարցերի հանձնաժողով՝ մանդատը վաղաժամկետ վայր դնելու խնդրանքով։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Կովազանաձեի որոշումը կապված չէ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքի վերաբերյալ ընդունված որոշման հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ինչ վերաբերում է պարոն Իրակլիին, ապա նա ինքն այդ մասին կխոսի։ Այս հարցի (օրինագծի) հետ կապված չէ։ Նա վաղուց էր ցանկանում վերադառնալ իր մասնագիտությանը, որով հաջողությամբ աշխատել է բավականին երկար ժամանակ։ Սա է հիմնական պատճառը։ Ես նրա հետ զրույց եմ ունեցել անցած շաբաթ»,- լրագրողներին ասել է Պապուաշվիլին։
Իրակլի Կովզանաձեն երեք գումարման խորհրդարանի պատգամավոր է։ 2004-2008 թվականներին պատգամավոր է դարձել «Ազգային շարժում-դեմոկրատներ» կուսակցության ցուցակով, 2016 և 2020 թվականներին՝ «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով։
Մարտի 7-ին Իրակլի Կովզանաձեն կողմ չի քվեարկել «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը։ Կովզանաձեն չի մասնակցել խորհրդարանի լիագումար նիստին և չի գրանցվել։
Ռուսական օրենքի ընդունմանը չեն աջակցել նաև «Վրացական երազանքի» պատգամավորներ Վլադիմիր Չաչիբայան, Նինո Իոբաշվիլին, Դավիթ Սերգեենկոն, Գիորգի Խելաշվիլին, Էլգուջա Գոցիրիձեն, Իրակլի Մեձմարիաշվիլին, Քեթևան Դումբաձեն։ Քվեարկությունից մի քանի ժամ անց Քեթևան Դումբաձեն և Իրակլի Մեձմարիաշվիլին ասել են, որ իրենք կողմ են քվեարկել օրինագծին, սակայն տեխնիկական սխալի պատճառով իրենց քվեարկությունը սխալ է արտացոլվել։ Նիստին չեն ներկայացել Էլգուջա Գոցիրիձեն և Նինո Իոբաշվիլին։
Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են տարածվում, որ «Վրացական երազանքը», այն պատգամավորներից, որոնք կողմ չեն քվեարկել ռուսական օրենքի ընդունմանը, պահանջում է վայր դնել խորհրդարանի պատգամավորի մանդատը։
«Վրացական երազանքից» պատգամավոր Վլադիմիր Չաչիբայան հայտարարել է, որ որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։
«Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դավիթ Սերգեենկոն ուղղակիորեն չի ասել՝ հեռանում է արդյոք «Վրացական երազանքից» և խորհրդարանից։ Նրա խոսքով՝ ինքը սպասում է կուսակցության ղեկավարության համաձայնեցված դիրքորոշմանը։ Սերգեենկոն բացատրել է, թե ինչու չի աջակցել ռուսական օրենքին: «Ես տեսնում էի, որ Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, հասարակության զգալի մասը շատ բացասաբար են նայում այս ամենին։ Չեմ կարող ասել, որ ես մանրամասնել եմ ու վերլուծել եմ այս օրենքի նախագիծը, ես դրա իրավասությունը չունեմ, բայց տեսել եմ այս վերաբերմունքը և երևի սա է եղել որոշման հիմքը»։
Մարտի 11-ին խորհրդարանական մեծամասնության անդամ, Գուրջաանիի, Սիղնաղիի, Դեդոպլիստսկարոյի և Սագարեջոյի շրջանների մեծամասնական պատգամավոր Դավիթ Սոնղուլաշվիլին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ներողություն էր խնդրել ռուսական օրենքին աջակցելու համար, իսկ ավելի ուշ գրառումը ջնջվել է։
«Ես կցանկանայի արձագանքել վերջին օրերին զարգացած իրադարձություններին։ Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելն իսկապես սխալ էր։ Անձնական պատասխանատվությունից չեմ խուսափի ու կարծում եմ, որ ինքս մեծ սխալ եմ թույլ տվել։ Իմ բոլոր երկրպագուներին, բոլորին, ում ճանաչում եմ և չեմ ճանաչում, բոլորին, ում հարգում եմ, երիտասարդներին, իմ ընկերներին և Վրաստանի միջազգային գործընկերներին, ում կարծիքն ինձ համար շատ կարևոր է, ուզում եմ ասել, որ բոլորը լսեն՝ իմ ողջ գիտակցական կյանքը, ներառյալ այն օրը, երբ ես մուտք եմ գործել խորհրդարան, ես մտածում էի և հիմա էլ կարծում եմ, որ Վրաստանի ինտեգրման և զարգացման միակ ճիշտ ճանապարհը դեպի Եվրոպա է։ Այդ իսկ պատճառով դա երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ»,- գրել է խորհրդարանի ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլին։
Այսօր Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հեռացվել է պաշտոնից։ Իրակլի Ղարիբաշվիլին նոր նախարարի պաշտոնում առաջադրել է խորհրդարանի անդամ Գիորգի Ամիլախվարիի թեկնածությունը։
Կառավարությունում և խորհրդարանում փոփոխություններին նախորդել են մարտի 7-8-ին ընդդեմ ռուսական օրենքի Թբիլիսիում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերը, որոնք հատուկ նշանակության ջոկատները ցրել են արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և պղպեղի սփրեյով: