Իսրայելում բողոքի ակցիաների պատճառով դադարեցվել են դատական ​​բարեփոխումները

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգվածային ցույցերի և գործադուլների ֆոնին հայտարարել է, որ դատական ​​համակարգի վերաբերյալ օրենսդրության քննարկումը կդադարեցվի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ելնելով ազգային պատասխանատվությունից, ելնելով ժողովրդի մեջ պառակտումներից խուսափելու ցանկությունից՝ ես որոշեցի կասեցնել օրենքի երկրորդ և երրորդ ընթերցումը՝ լայն կոնսենսուսի ժամանակ թողնելու համար։ Երբ կա երկխոսության միջոցով քաղաքացիական պատերազմից խուսափելու հնարավորություն, ես՝ որպես վարչապետ, երկխոսության ժամանակ եմ վերցնում, իրական երկխոսության իրական հնարավորություն եմ տալիս: Մենք պնդում ենք, որ պետք են իրավական համակարգում անհրաժեշտ փոփոխություններ անել, և մեզ հնարավորություն է տրվում հասնել լայն կոնսենսուսի: Սա շատ արժանապատիվ նպատակ է»,- ասել է Նեթանյահուն։

Ակնկալվում է, որ օրինագծի վերաբերյալ լսումները կվերսկսվեն ապրիլի վերջին, երբ Քնեսեթը կգումարի իր ամառային նստաշրջանը:

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, ով կոչ էր արել կառավարությանն ու օրենսդիր մարմնին խելքի գալ և անհապաղ դադարեցնել օրենքի ընդունման գործընթացը, ասել է, որ վարչապետը ճիշտ որոշում է կայացրել։ Նրա խոսքով, այժմ եկել է ազնիվ, լուրջ ու խելամիտ խոսակցությունների ժամանակը, որը շուտով կնվազեցնի լարվածությունը և կրքերը կհանդարտեցնի։

Իսրայելի քաղաքացիներն արդեն երրորդ ամիսն է բողոքում են Գերագույն դատարանի լիազորությունները սահմանափակելու կառավարության ծրագրերի դեմ։ Բողոքի ակցիաները հատկապես ակտիվացել են կիրակի օրը, որին նախորդել էր վարչապետի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելը։ Մարտի 25-ին նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ դատական ​​համակարգի նախատեսվող բարեփոխումը վտանգ է ներկայացնում պետական ​​անվտանգության համար։ Դրանից հետո Նեթանյահուն նրան իր մոտ է կանչել ու անձամբ հայտնել աշխատանքից ազատվելու մասին։

Տասնյակ հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում, Թել Ավիվում, Հայֆայում և Բեեր Շևայում։ Բողոքի ցույցերի կազմակերպիչները նշում են, որ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է շուրջ 630 հազար մարդ, որոնցից 300 հազարը հավաքվել է Թել Ավիվում։ Ոստիկանությունն ու բանակը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել։

Մարտի 27-ին, ի նշան բողոքի, երկրում հայտարարվել է զանգվածային գործադուլ, որին միացել են տրանսպորտի, բժշկության և բանկային ոլորտներում աշխատող մարդիկ, ինչպես նաև պետական ​​ծառայողներ և մասնավոր ընկերություններ։ Իսրայելի դեսպանատներն ամբողջ աշխարհում փակվել են:

Վարչապետ Նեթանյահուի նախաձեռնած օրենքի նախագիծը նախատեսում է դատական ​​իշխանությանը զրկել օրենսդիր ու գործադիր իշխանությունների վրա ազդելու և վերահսկելու հնարավորությունից։ Այսօր Գերագույն դատարանը կարող է արգելափակել խորհրդարանի որոշումը, եթե այն համարի օրենքին հակասող, իսկ օրենսդրական փոփոխությունների հաստատման դեպքում խորհրդարանի պարզ մեծամասնությունը (120-ից Քնեսեթի 61 անդամ) կկարողանա հաղթահարել Գերագույն դատարանի ցանկացած վետոն։ Սա նշանակում է, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող իշխող կոալիցիան անարգել կընդունի կամ կչեղարկի օրենքները։

Փետրվարի 20-ին Իսրայելի Քնեսեթն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):