Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին և քաղաքական քարտուղար Իրակլի Կոբախիձեն կհրաժարվեն 11-րդ գումարման խորհրդարանում իրենց մանդատներից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
«Որքան գիտեմ, և սա, կարծում եմ, գաղտնիք չէ՝ Բիձինա Իվանիշվիլին, Իրակլին, Իրակլին, չեն պատրաստվում մնալ խորհրդարանում։ Նրանք մեր կուսակցության ղեկավարներն են՝ պատվավոր նախագահ, քաղաքական քարտուղար, նախագահ, և նրանք եղել են խորհրդարանական ցուցակում, ինչպես կարգն է, ֆորմալ, իրականում, և վայր են դնում իրենց պատգամավորական մանդատները»,- լրագրողներին ասել է Մդինարաձեն։
Բիձինա Իվանիշվիլին, Իրակլի Կոբախիձեն և Իրակլի Ղարիբաշվիլին կիսել են «Վրացական երազանքի» խորհրդարանական ցուցակի առաջին երեք տեղերը։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Վրացական երազանքն» անցկացրել է 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որտեղ ճանաչվել է բոլոր 150 անդամների լիազորությունը։ 88 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի նախագահ կրկին ընտրվեց Շալվա Պապուաշվիլին, իսկ նրա տեղակալներ՝ Գիորգի Վոլսկին, Թեա Ծուլուկիանին և Նինո Ծիլոսանին։
Նիստը, որին մասնակցել են միայն «Վրացական երազանքի» անդամները, տեղի է ունեցել խորհրդարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ֆոնին։
Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նշանակում է նախագահը, թեև Սալոմե Զուրաբիշվիլին դա չի արել։ Նա բողոքարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները և, համապատասխանաբար, Սահմանադրական դատարանում բոլոր 150 անդամների ընտրության օրինականությունը։
Սահմանադրագետները բացատրում են, որ խորհրդարանն իրավունք չուներ ճանաչելու այն անձանց լիազորությունները, որոնց ընտրության օրինականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Խորհրդարանի այս և մյուս որոշումները համարվում են անօրինական։
