«Փրկվելը երեսով տվեցին, նույնիսկ ստախոս անվանեցին, իսկ հետո ի՞նչ է լինելու»,- այսպես է պատասխանել ամուսնու և 4-ամյա երեխայի հետ օգոստոսի 3-ին Շովիում գտնվող Մարիամ Բերիանիձեն «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի այսօրվա ճեպազրույցին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Պարոն Իրակլի, եթե ձեզ 11 օրվա ընթացքում մեկ անգամ հետաքրքրեր ողջ մնացածների վիճակը և տեղի ունեցածը, գուցե իմանայիք, որ մեզ հարվածած ալիքը ոչ թե 20 սանտիմետր էր, այլ 3 մետր, և սողանքի այս ալիքը մեզ քշեց ևս մի քանի մետր։ Մենք ոչ թե ցեխի եզրին էինք, այլ սողանքի մեջտեղում, և այո, 3 ժամ։ 3 ժամ օգնություն էինք խնդրում, սողանքից մինչև 4 մետր հեռավորության վրա խրված էինք ցեխի մեջ ու հուսահատ օգնություն էինք խնդրում։
Միգուցե ստուգեք 112-ի գրառումները, եթե մեզ չեք հավատում, կամ գուցե նայեք աղետի էպիկենտրոնից արված լուսանկարները, ես ունեմ տեսանյութ և կուղարկեմ ձեզ։ Միգուցե դուք ինձ ցույց տաք, թե որտեղ է գտնվում այն տեղը, որտեղ մենք խրվել ենք, և ես ձեզ ցույց կտամ սողանքի կենտրոնում խրված 16 մարդկանց: Մենք խրվել էինք այդ վայրում, որը մինչև այսօր չի մաքրվել, քանի որ սողանքի ամենամեծ մասը կուտակվել է այնտեղ, և դա վտանգավոր տարածք է փրկարարների համար։ Մեր վրայով անցավ սողանքը ու ողջ մնացինք։ Պարզվում է, որ կարելի էր փրկվել, բայց ոչ խոստովանել։ Այս ճեպազրույցը կատարյալ ամոթալի է: Ձեր անտարբերությունն ամոթալի է, այս երկիրն ամոթալի է»,- գրել է Մարիամ Բերիանիձեն սոցցանցում։
Իրակլի Կոբախիձեն այսօր «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սելավի զանգվածի տակ մնացած մարդիկ ողջ մնալու հնարավորություն չունեին։ Իշխող կուսակցության նախագահի խոսքով՝ «շահարկումներ են եղել, ապատեղեկատվություն է տարածվել, թե իբր երեխաներից մեկը 3 ժամ պայքարել է սելավի դեմ, ինչն անհավանական սուտ է»։
«Շատ շահարկումներ կան, որ ավելի շատ մարդիկ կարող էին փրկվել, եթե ավելի շատ ռեսուրսներ օգտագործվեին, ինչը պարզապես չափազանց մեծ շահարկում է: Նրանք, ովքեր տեսել են այն վայրը, որտեղ տեղի է ունեցել աղետը, և նրանք, ովքեր տեղում ծանոթացել են իրավիճակին, բացարձակապես բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ եթե այնտեղ օգտագործվեին լրացուցիչ ռեսուրսներ, ապա պարզապես անհնար էր ավելի շատ մարդկանց փրկել մի պարզ պատճառով. աղետը ակնթարթային է եղել, սելավի զանգվածը հոսել է անմիջապես, շատ մեծ արագությամբ։
Հետևաբար, նրանք, ովքեր, ցավոք, հայտնվել են սելավի զանգվածի տակ, ողջ մնալու հնարավորություն չեն ունեցել: Շրջանառվեցին նաև որոշ լուսանկարներ, որոնցում մարդիկ, այսպես ասած, սլեավի տարածքից են նկարել, թեև սա միայն ցեխային զանգվածն էր, որ ստեղծվել էր։ Այնտեղ բարձրությունը տեղ-տեղ կարող է լինել 20 սանտիմետր, տեղ-տեղ՝ կես մետր, բայց երբ խոսքը վերաբերում է սելավի տակ հայտնված մարդկանց, նրանց փրկել գործնականում անհնար էր։
Նրանք, ովքեր ողջ են մնացել սելավից հետո, բոլորը հայտնաբերվել են մինչև գիշերը: Առաջին ժամերին ՆԳՆ-ը, փրկարար ծառայությունը հնարավորություն ունեին ամեն ինչ տեղում տեսնելու և բացահայտելու, և իրականությունն այն էր, որ, ցավոք, ովքեր որ ընկել էին սելավի զանգվածի տակ, նրանց փրկելը իրականում անհնար էր, ում այս ցեխի զանգվածը չի հասել, նրան հաջողվել է փախչել այդ տարածքից»,- ասել է Կոբախիձեն։
Լրագրողները իշխող կուսակցության նախագահին ցույց են տվել աղետից փրկված Դավիթ Ջելաձեի՝ Facebook-ում հրապարակած լուսանկարը գրությամբ՝ «Մաշո՛, ինչպե՞ս անցանք այս ճանապարհը, հիմա էլ եմ զարմանում»։ Լուսանկարում Դավիթ Ջելաձեն նշել է այն ճանապարհը, որն անցել է 6-ամյա զարմուհու հետ՝ ապահով վայր փնտրելու համար։
«Դա ստո՞ւյգ է չգիտեմ, կստուգենք, բայց մի փոքր կասկած ունեմ... Այս լուսանկարից չեմ կարող ասել մեկ բան՝ ինչու էր պետք մի ափից մյուսը տեղափոխվել, չգիտեմ, որովհետև ավելի ապահով էր այդ ափին մնալը, շատ մարդիկ մնացին այնտեղ և հասցրեցին... Պատկերացնո՞ւմ եք, մենք այդ տարածքում էինք օրերս, և այնտեղ տեղափոխվելը գործնականում անհնար էր։ Ուստի այս ամենը ստուգման կարիք ունի»,- նշել է Կոբախիձեն։
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած սառցադաշտային սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը։ Փրկարարներին միայն սահմանային ոստիկանության ուղղաթիռներով 3 ժամ անց է հաջողվել հասնել աղետի գոտի։ Օգոստոսի 3-ին և 4-ին Շովիից դուրս է բերվել 210 մարդ։ Սելավի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, որոնցից 20-ի ինքնությունը պարզվել է։ 9 հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ինչպես մահացածների, այնպես էլ անհետ կորածների թվում կան երեխաներ։ Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ողբերգությունից խուսափել հնարավոր չի եղել։