«Ինչո՞ւ պետք է այնտեղ պահեմ: Նախ տեսեք, թե ինչ վերաբերմունք ունեն Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և ինչ են արել մարդուն, թալանել են։ Այս բառի լրիվ իմաստով թալանել են ու ինչո՞ւ պետք է վստահեմ։ Չեմ պատկերացնում։ Ոչ, ես, իհարկե, չեմ վստահում»,- այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետն ու «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն լրագրողների հարցին, թե ինչու այլևս միլիոնները չի պահում եվրոպական բանկերում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Դե ֆակտո պատժամիջոցներ են սահմանել [Բիձինա Իվանիշվիլիին]։ Մարդը, ով շահել է բոլոր տեսակի դատավարությունները, պարզապես իր գումարը ետ չի ստանում։ Սա քաղաքական որոշում է։ Ցավոք սրտի, այսօրվա աշխարհում արդարություն չկա: Սա տխուր իրականություն է։ Նրանք մեզ ասացին, որ 60 մարդ պատժամիջոցների է ենթարկվել, անձամբ չեն ասել, բայց ես ձեզ անկեղծ եմ ասում, դա բացարձակապես նշանակություն չունի»,- հավելել է Կալաձեն։
Դեռ 2021-2022 թվականներին «Վրացական երազանքի» առաջնորդներից Կախա Կալաձեն 4 200 000 ԱՄՆ դոլար էր պահում իտալական Intesa Sanpaolo-ում, որը Եվրոպայի խոշորագույն բանկային խմբերից է։ Բացի այդ, 2021 թվականին նա շվեյցարական Julius Baer բանկում ուներ 3 672 375 եվրո և 765 000 ԱՄՆ դոլար։
Գույքի հայտարարագրերից պարզ է դառնում, որ 2022 թվականի հունիսին Կախա Կալաձեն ֆիզիկական անձին 870 000 ԱՄՆ դոլարի վարկ է տվել։ Այդ ժամանակ նա այլևս շվեյցարական բանկային հաշիվ չուներ։ 2024 թվականին լրացված հայտարարագրում Կալաձեի իտալական բանկային հաշիվն այլևս գրանցված չէ։ Հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2023 թվականի հունիսին իրավաբանական անձի (անունը չի նշվում) վարկ է տվել 4 200 000 ԱՄՆ դոլար։
2024 թվականի սկզբին Կալաձեն իր գումարները պահում էր միայն վրացական բանկերում՝ TBC Bank-ում, Bank of Georgia-ում և Cartu Bank-ում։
Ընդդիմության անդամները կարծում են, որ Կախա Կալաձեն և «Վրացական երազանքի» մյուս բարձրաստիճան պաշտոնյաները վախենում են պատժամիջոցներից, ինչի պատճառով էլ փորձում են թաքցնել իրենց ունեցվածքը։ «Նրանք անցել են բանկերից գումար հանելուն՝ որպես «կանխիկ» տանը պահելով, որպեսզի Ամերիկան դրա նկատմամբ պատժամիջոցներ չկիրառի։ Պատժամիջոցների դեպքում Կալաձեն չի կարողանա իր հաշվից ոչ մի թեթրի հանել»,- ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի անդամ Բեսիկ Դոնաձեն։
Իշխող կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատժամիջոցների չի ենթարկվել, սակայն, ինչ Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, «Վրացական երազանքի» անդամները և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները պնդում են, որ նա դե ֆակտո պատժամիջոցների տակ է։ Բիձինա Իվանիշվիլին երկարամյա դատական վեճ ունի այժմ սնանկացած շվեյցարական Credit Suisse բանկի հետ։
Սեպտեմբերի 20-ին «Ամերիկայի Ձայնը» հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է մշակել Բիձինա Իվանիշվիլիի դեմ և քննարկում է դրանք մոտ ապագայում կիրառելու մասին։ «Ամերիկայի Ձայնի» աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցների փաթեթում կարող են ներառվել նաև Իվանիշվիլիի հետ առնչություն ունեցող անձինք։
Մինչև այդ, սեպտեմբերի 16-ին, ԱՄՆ գանձապետարանը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» և նրա տեղակալներից մեկի՝ Միլեր Լագազաուրիի նկատմամբ։ Պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց մասնակցությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներին ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ։ Ֆինանսական պատժամիջոցների են ենթարկվել նաև խաղաղ ցույցերի վրա հարձակումների կազմակերպիչները՝ «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը։ Պատժամիջոցների ենթարկվածների անուններն ու ազգանունները չեն հրապարակվում, սակայն, ըստ գերատեսչության, դրանք ներառում են բարձրաստիճան պետական և քաղաքային պաշտոնյաներ, իրավապահ մարմինների պաշտոնյաներ, բիզնես առաջնորդներ և ապատեղեկատվություն տարածող և բռնի ծայրահեղականություն քարոզող անհատներ։