«Ոչ մի նոր բան չկա Ռուսաստանի դիրքորոշման մեջ, որ երկաթուղի է ուզում, ոչ էլ նոր բան կա Վրաստանի դիրքորոշման մեջ, որ այդ հարցը չի քննարկվում։ Մնացած ամեն ինչ դավադրություն է», - ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ արձագանքելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ աբխազական երկաթուղու վերականգնման հարցի վերաբերյալ հայտարարությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Պապուաշվիլին հերքում է Ռուսաստանի իշխանությունների հետ այս հարցով որևէ շփումը և ասում, որ երկաթուղու վերականգնման մասին չի խոսվել նաև Ժնևի միջազգային քննարկումների ձևաչափում։
«Մենք գործում ենք մեր քաղաքականության համաձայն և մեր երկրի շահերից ելնելով»,- լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահը։
Ըստ Շալվա Պապուաշվիլիի՝ այս թեմայով տրվող հարցերը ենթադրում են, որ կա որոշակի բանակցություն, առաջարկ, մերժում կամ համաձայնություն։
«Այս հարցի շուրջ նույնիսկ շփում, կամ կապ չկա... Ընդհանրապես, օկուպացված տարածքների հետ կապված հարցերի միայն մեկ ֆորմատ կա՝ Ժնևի բանակցությունները, որտեղ Ռուսաստանը ներկայացված է որպես կողմ, ոչ թե օկուպացված տարածքները։ Ոչինչ չեն առաջարկել, ընդհանրապես, այդ մասին խոսք չկա։ Պարզ դիրքորոշում է՝ քանի դեռ այդ տարածքները օկուպացված են, իհարկե, դրա մասին խոսելու կարիք չկա»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Մարիա Զախարովան հունիսի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը «ամենօրյա ռեժիմով» աշխատում է օկուպացված Աբխազիայի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային երթևեկության ծրագրի իրականացման վրա։ «Մենք ջանք չենք խնայի ծրագրված լայնածավալ «ճանապարհային քարտեզն» իրագործելու համար»,- ասել է Զախարովան։
Մայիսին, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումից և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումից հետո, Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը խոսել է օկուպացված Աբխազիայի տարածքում երկաթուղային փոխադրումներ սկսելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ դա կբեռնաթափի Վերին Լարսի սահմանային անցակետը և կնվազեցնի առաքվող ապրանքների արժեքը՝ դրա ծավալն ավելացնելու հաշվին։
Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը կապող երկաթուղին Աբխազիայի պատերազմից ի վեր չի գործում։
