Վրաստանի կառավարության ռազմավարական հաղորդակցության վարչությունն Արևմուտքից, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ից ստացված օգնությունը, որի նպատակն էր պայքարել ռուսական քարոզչության դեմ, օգտագործել է կեղծ սոցիալական հաշիվներով հակառակորդների վրա «ռուսական ոճով» հարձակումների և հակաարևմտյան քարոզչություն տարածելու համար։ Այս մասին լրագրողական հետաքննություն է հրապարակել New Lines Magazine-ը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Հոդվածում կարդում ենք, որ ՆԱՏՕ-ի կարևոր նախագիծը, որը 2015 թվականին ստեղծվել էր ռուսական հիբրիդային պատերազմի դեմ Վրաստանի դիմակայունությունը ուժեղացնելու համար, մարտ ամսին փակվել է։ Այս տեղեկությունը հաստատել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունից։ Որոշումը կայացվել է 10 ամիս անց՝ այն բանից հետո, երբ Meta-ն ջնջեց Facebook-ի տասնյակ էջեր, որոնք Վրաստանի կառավարության Ստրատկոմը «օգտագործում էր քննադատների դեմ և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մասին հակաարևմտյան քարոզչություն տարածելու համար»։
ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող Ռազմավարական հաղորդակցությունների նախաձեռնությունը մեկնարկել է 2015 թվականին՝ Մեծ Բրիտանիայի կողմից: Վրաստանի կառավարության Ստրատկոմ կոչվող ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտը, որը ստեղծվել է այս նախաձեռնության շրջանակներում և հանդիսանում է վարչապետի աշխատակազմի մաս, տարիների ընթացքում զգալի օգնություն է ստացել Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից՝ վերապատրաստման և տեխնիկական ռեսուրսների տեսքով: Հոդվածում ասվում է, որ դա Մոսկվայի ազդեցությանը հակազդելու ավելի լայն ջանքերի մի մասն է, որի արժեքը տասնյակ միլիոնավոր դոլարներ է կազմել:
Ըստ հետաքննական հոդվածի՝ ՆԱՏՕ-ն առաջին անգամ ճանաչել է հիբրիդային պատերազմի վտանգը 2014 թվականին, երբ Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերը Ղրիմի գրավման ժամանակ օգտագործում էին ինչպես ստանդարտ, այնպես էլ ոչ ստանդարտ ռազմական զենքեր։ Նույն թվականին Ուելսի գագաթնաժողովում համաձայնեցված ՆԱՏՕ-Վրաստան բովանդակային փաթեթը ներառում էր Վրաստանի պաշտպանության նախարարությունում «Ռազմավարական հաղորդակցության ծրագրի» իրականացմանն աջակցելու շրջանակը։ Ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը ստեղծվել է պաշտպանության նախարարությունում 2015 թվականին, և այն պետք է հանրությանը տեղեկատվություն տրամադրեր ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների մանրամասների և առավելությունների մասին։
Այն ժամանակվա պաշտպանության նախարար, ներկայում «Քաղաքացիական գաղափար» հասարակական կազմակերպության ղեկավար Թինա Խիդաշելին ասում է, որ դա հիանալի գաղափար էր, եթե այն ճիշտ իրականացվեր։
Լրագրողը նշում է, որ խնդիրները ծագել են 2019 թվականին՝ Ստրատկոմի հիմնադրումից չորս տարի անց։ «Ռուսաստանի ապատեղեկատվությանը դիմակայելու փոխարեն Վրաստանի կառավարությունը կարծես հակառակն էր անում։ Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպիսիք են ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամը և Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակությունը (ISFED) կեղծ, կառավարամետ Facebook հաշիվները կապել են հենց կառավարության հետ: Բացահայտվել է, որ երկրի ղեկավարությունը կարողացել է օգտագործել կեղծ հաշիվներ՝ աջակցելու իր քաղաքականությանը: Նույն տարվա վերջում Meta-ն ոչնչացրեց «Վրացական երազանքի» հետ կապված տրոլների ցանցը, որոնք ներկայանում էին որպես լրատվամիջոցներ և քաղաքական կուսակցություններ»,- ասվում է հոդվածում։
2023 թվականի մայիսին Meta-ն «համակարգված ոչ իսկական վարքագծի» կամ «թրոլինգի» համար փակեց Facebook-ի 80 հաշիվ, 26 էջ և 9 խումբ, ինչպես նաև Instagram-ի 2 հաշիվ, որոնք կապված էին կառավարության Ստրատկոմի հետ։
Հոդվածում նշվում է, որ տարեսկզբին Միշա Փեյքրիշվիլին նշանակվել է կառավարության ռազմավարական հաղորդակցության վարչության պետ։ Մինչ այդ նա ղեկավարում էր «Իմեդի» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, որը «քննադատների կողմից լայնորեն ընկալվում է որպես իշխող կուսակցության խոսափող»։ Ստրատկոմի ներկայացուցիչը հրաժարվել է լրագրողին տեղեկատվություն տրամադրել գերատեսչությունում աշխատողների թվի մասին։
Այս թեմայով հոդված է հրապարակվել նաև Byline Times-ում։ Այնտեղ լրագրողը գրում է, որ Մեծ Բրիտանիան տեղեկացվել է հարկատուների միջոցների չարաշահման մասին։ 2023 թվականի մարտին Թբիլիսի կատարած այցի ժամանակ, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը, այս մասին տեղեկացվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլևերլին։
Չնայած պահանջներին՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն տեղեկություն չեն տրամադրել, թե որքան գումար է ծախսվել Ստրատկոմի վրա։
Հունվարի 26-ից ի Վրաստանի կառավարության Ստրատկոմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ոչինչ չի հրապարակվել։