Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ի համար կարևոր է շարունակել հարաբերությունները Վրաստանի համապատասխան պաշտոնյաների հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Այս մասին Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում։ Նրան հարցրել են, թե արդյոք վիզային պատժամիջոցների մասին հայտարարությունից մի քանի օր անց Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի այցը ԱՄՆ և ԱԳ նախարարի` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելը «խառը մեսիջներ» չեն տալիս։
«Երբ խոսքը վերաբերում է Վրաստանին, և մենք այս սենյակում շատ ենք խոսել վերջերս ընդունված օրենքի մասին, կարևոր է շարունակել մեր հարաբերությունները համապատասխան պաշտոնյաների հետ: Սա մի երկիր է, որի հետ մենք դեռ մի շարք խնդիրներ ունենք, որոնց ցանկանում ենք առաջնահերթություն տալ նրանց հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Երբ խոսքը վերաբերում է այս կոնկրետ օրենսդրությանը, մենք կարծում ենք, որ դա դեմ է Վրաստանի եվրոպական նկրտումներին: Մենք կրկին կարծում ենք, որ կարևոր է մասնակցել, և դեռ կան այլ հարցեր, որոնց մասին մենք անպայման կխոսենք նրանց հետ»,- ասել է Պատելը։
Վրաստանի խորհրդարանի կողմից այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման պատճառով, հունիսի 6-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց պատժամիջոցների առաջին փուլի մասին։ Խոսքը երկու-երեք տասնյակ մարդկանց մասին է, այդ թվում՝ «Վրացական երազանքի» անդամների, պատգամավորների, ուժային կառույցների աշխատակիցների և առանձին անձանց, որոնց մուտքը ԱՄՆ տարածք կարգելվի։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը կոնկրետ անուններ չի նշել և պարզաբանել է, որ տեղեկատվությունը օրենքով գաղտնի է։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պատժամիջոցի ենթարկվածների թվում են «Վրացական երազանքի» պատգամավորներ Դիմիտրի Սամխարաձեն, Անրի Օխանաշվիլին և Մամուկա Մդինարաձեն, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, քրեական ոստիկանության պետ Թեյմուրազ Կուպատաձեն, պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն և ՆԳՆ հատուկ նշանակության վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին։
Այս թեմայով՝
