Միլլերի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլի

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հրավիրվել է Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին «Ամերիկայի Ձայնին» հայտնել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հարցին, թե վարչապետ Իրակլի Կոբախիձեն և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հրավիրվա՞ծ են, Միլլերը պատասխանել է, որ «Գործընկերություն հանուն խաղաղության [ծրագրում] ներգրավված այլ երկրների նման, Վրաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել են մասնակցելու որոշակի ուղեկցող միջոցառումների»։

Դեռ հայտնի չէ՝ Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի գագաթնաժողովին, թե ոչ։ Մեթյու Միլլերը հարցին, թե գագաթնաժողովի հետ կապված Վրաստանից հաստատում ստացե՞լ են, պատասխանել է, որ չի կարող խոսել Վրաստանի կառավարության մտադրությունների մասին.

«Վրաստանի կառավարության մտադրության հետ կապված՝ ես ձեզ խորհուրդ կտամ կապ հաստատել Վրաստանի կառավարության հետ։ «Վրացական երազանքի» կառավարությանը կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել Վրաստանը վերադարձնելու եվրատլանտյան ուղի, ինչպես իր ժողովուրդն է ցանկանում և ինչպես նշված է սահմանադրության մեջ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։ Երեկ՝ հունիսի 27-ին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է, որ գագաթնաժողովին ներկայացված է լինելու Վրաստանը, իսկ թե ով կմեկնի ԱՄՆ՝ կճշտվի ավելի ուշ։

Վերջին շրջանում Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հատկապես սրվել են։ Այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» իշխանությունը, չնայած գործընկերների քննադատությանը, ընդունեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և ցրեց բողոքի ցույցերը, ԱՄՆ-ը սկսեց համապարփակ վերանայել երկկողմ համագործակցությունը, որը ներառում է նաև ֆինանսական օգնության վերանայում։ Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է վիզային պատժամիջոցների առաջին փուլի մասին։ Խոսքը երկու-երեք տասնյակ մարդկանց մասին է, այդ թվում՝ «Վրացական երազանքի» անդամների, պատգամավորների, ուժային կառույցների աշխատակիցների և առանձին անձանց, որոնց մուտքը ԱՄՆ տարածք կարգելվի։ Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցի ենթարկվածների թվում են «Վրացական երազանքի» պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն և ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):