«Վրացական երազանքի» նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Սահմանադրական դատարանից ետ է կանչել հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը, որը վերաբերում էր, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի չեղարկմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Կավելաշվիլիի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը «հիմնված է թափանցիկության և հաշվետվողականության վրա», ինչը նպաստում է «պետության ազգային ինքնիշխանության պաշտպանությանը և երկրի կայուն զարգացմանը»։
«Օրենքը ծառայում է հանրությանը օտար ուժերի շահերը պաշտպանող կազմակերպությունների ֆինանսավորման ծագման մասին հնարավորինս տեղեկացնելուն: Ըստ այդմ, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին որոշել է հրաժարվել սահմանադրական հայցից»,- ասվում է հայտարարության մեջ:
Սալոմե Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան 2024 թվականի հուլիսին՝ համարելով, որ օրենքի մի շարք դրույթներ խախտում են Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ, և օրենքը, ընդհանուր առմամբ, հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի սահմանադրական մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները իրենց լիազորությունների շրջանակում՝ Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունն ապահովելու համար։
Հինգերորդ նախագահը պահանջել է կասեցնել ռուսական օրենքը և վերջնականապես չեղարկել այն։ Նույն պահանջներով Սահմանադրական դատարան է ներկայացվել ևս երեք հայց։
2024 թվականի հոկտեմբերին Սահմանադրական դատարանը բոլոր չորս սահմանադրական բողոքներն ըստ էության քննության է ընդունել մասնակի։ Միաժամանակ 6 դեմ, 2 կողմ ձայների հարաբերակցությամբ դատարանը չի կասեցրել ռուսական օրենքի գործողությունը։ Գիորգի Կվերենչխիլաձեն և Թեյմուրազ Տուգուշին այս հարցում տարբեր կարծիքներ են ունեցել։
Ռուսական օրենքը վիճարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
