Քենիայի Ազգային ժողովի շրջակա միջավայրի պահպանության, անտառտնտեսության և հանքարդյունաբերության կոմիտեն հետաքննություն է սկսել Քիլիֆի շրջանից Վրաստան՝ Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնությամբ ստեղծված Շեկվեթիլիի դենդրոլոգիական այգի, բաոբաբների արտահանման առնչությամբ։ Դատարանի որոշմամբ՝ անցյալ տարի արմատախիլ արված ութ հսկա ծառերը դեռ գտնվում են Քենիայում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ օրենսդիրները պետական մարմիններին, այդ թվում՝ շրջակա միջավայրի կառավարման ազգային ծառայությանը, մեղադրում են թափանցիկության բացակայության և կոռուպցիայի մեջ ներգրավվածության մեջ: Պատասխանող կողմը նշում է, որ ծառերին անհետացման վտանգ չի սպառնում, հետևաբար դրանք կարելի է վաճառվել։
Անցյալ շաբաթ կոմիտեի անդամները եղել են Քիլիֆի շրջանի երկու գյուղերում, որտեղ ստուգել են 8 բաոբաբ, որոնք արմատախիլ են արվել և պատրաստվել են Վրաստան արտահանման։ Հանձնաժողովի անդամներին հայտնի է դարձել, որ պետական գերատեսչությունները, ի հեճուկս սահմանադրության, գործընթացին չեն ներգրավել տեղի բնակիչներին և չեն ապահովել, որ ծառերի գնորդ Գիորգի Գվասալիան կատարի իրենց հետ համաձայնեցված պայմանները մինչև ծառերը արմատախիլ անելը։ Տեղացիները դժգոհում են, որ յուրաքանչյուր բաոբաբը վաճառում են 100 000 քենիական շիլլինգով (մոտ 750 դոլար), այն դեպքում, երբ ասում են, որ դրանք Վրաստանում միլիոններ արժեն:
Հանձնաժողովի անդամները հանդիպել են Քենիայի անտառտնտեսության ծառայության, անտառային հետազոտությունների ինստիտուտի և շրջակա միջավայրի կառավարման ազգային ծառայության ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ինչ դեր է խաղացել նրանցից յուրաքանչյուրը ողջ գործընթացում: Անտառային ծառայության ղեկավար Ջեյմս Մուամոդենին ասել է, որ մինչ այդ հարցն իրենց ուշադրությանն է արժանացել, բաոբաբի ծառերն արդեն արմատախիլ են արվել և պատրաստվել՝ արտահանման. «Մենք հետաքրքրվեցինք և տեղեկացանք, որ ծառերը նախատեսված են Վրաստանի համար, Շեկվեթիլիի բուսաբանական այգու համար: Նախատեսված է եղել դրանք տեղադրել այն հատվածում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված ծառեր կան»,- ասել է նա։
Անտառային հետազոտությունների ինստիտուտի հետազոտող, դոկտոր Լինուս Վեքեսան նշել է, որ գիտական և պահպանության կարգավիճակի առումով այս ծառը չի դասակարգվում որպես ափամերձ Քենիայի վտանգված տեսակ: Հետազոտողը նշել է, որ ինստիտուտը չի մասնակցել ծառերի արմատախիլ անելու և արտահանելու թույլտվությանը։
Շրջակա միջավայրի կառավարման ազգային մարմնի տեղեկատվության համաձայն՝ ծառերի արմատախիլման գործընթացը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի ունեցել, և ըստ այդմ՝ արտահանման թույլտվություն են տվել։ Այնուամենայնիվ, գործակալության ներկայացուցիչ Ռոբերտ Օրինան ասել է, որ պետք է օրենսդրություն լինի բաոբաբների նման ծառերը պաշտպանելու համար, քանի որ տեղական համայնքները մշակութային ամուր կապ ունեն դրանց հետ:
Հանձնաժողովի անդամները նախատեսում են զեկույց պատրաստել և քննարկում անցկացնել օրենսդիր մարմնում։ Ինչպես նշել է կոմիտեի ղեկավարը, այն անձինք, որոնք մեղավոր կճանաչվեն անօրինական գործողությունների մեջ, պատասխանատվության կենթարկվեն։
Քենիայի կառավարությունը 2023 թվականի հունվարի 18-ին Կիլիֆի շրջանից Վրաստան բաոբաբներ արտահանելու թույլտվություն է տվել: Հունվարի 30-ին տեղական իրավապաշտպան կազմակերպությունը (Kituo cha Sheria) դատարանում բողոքարկել է կառավարության որոշումը։ Մինչև գործով վերջնական որոշում կայացնելը ծառերի մասով գործարքները կասեցված են։
Հայցվորը պնդում է, որ մասնավոր ներդրողները օգտագործել են Կիլիֆիի սոցիալապես անապահով բնակիչներին։ Կազմակերպության պահանջներն են՝ տուժածներին փոխհատուցում վճարել, կառավարության համար բաոբաբների արմատախիլ անելն ու արտահանելն արգելել, մասնավոր ընկերության կողմից արդեն իսկ արմատախիլ արված ծառերը վերադարձնել բնական միջավայր։
Բաոբաբը («Կենաց ծառ») աճում է աֆրիկյան 32 երկրներում, կարող է ապրել մինչև 5 000 տարի, հասնել 30 մետր բարձրության և 50 մետրի շրջագծի։ Այն ունի մեծ քանակությամբ ջուր կուտակելու և շրջակա միջավայրի տարբեր պայմաններում գոյատևելու հատկություն։ Բաոբաբը բազմաֆունկցիոնալ ծառ է, որն ապաստան, սնունդ և ջուր է ապահովում կենդանիների և մարդկանց համար: Քենիացիներն օգտագործում են նրա մրգի միջուկը, սերմերը, տերևները, ծաղիկները, արմատները և կեղևը: Բաոբաբը Քենիայի բնական ժառանգության մի մասն է և 2010 թվականից պաշտպանված է սահմանադրությամբ: