Կիևի վրա Ռուսաստանի կողմից իրականացված օդային հարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է չորսի, երեք վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացածների թվում կա երիտասարդ զույգ՝ վեց ամսական հղի կինն ու նրա ամուսինը։ Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ այս անգամ նույնպես Ռուսաստանն օգտագործել է իրանական արտադրության կամիկաձե անօդաչու թռչող սարքեր՝ «Շահիդներ», ինչի պատճառով ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ առավոտյան մայրաքաղաքի ուղղությամբ գործարկվել է 28 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Կիևում հինգ պայթյուն է որոտացել: Դրանցից մեկը տեղի է ունեցել Շևչենկոյի թաղամասի բազմահարկ բնակելի շենքում։ Շուրջ 20 մարդ կարողացել է լքել շենքը։ Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։
«Ներկայի թշնամին միավորում է, կարծես, բոլոր թշնամիներին, որ ունեցել է մեր պետականությունը։ Նա նենգորեն է գործում՝ սպանում է քաղաքացիական անձանց, կրակում բնակելի տների, ենթակառուցվածքների վրա։ Այսօր Կիևում բնակելի տան վրա հարձակման հետևանքով արդեն չորս մարդ է մահացել։ Նրանց թվում է մի երիտասարդ ընտանիք, որը երեխայի էր սպասում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Օդային հարվածի ազդանշանի պատճառով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ապաստարանից դիմել է Եվրամիության արտաքին գործերի խորհրդին և կրկին պահանջել ՀՕՊ համակարգեր մատակարարել Ուկրաինային։ Բացի այդ, նա կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։ Կուլեբայի կոչին միանում են ԵՄ անդամ մի քանի երկրների արտգործնախարարներ։
«Մի երկիրը, որը ճնշում է սեփական ժողովրդին, այժմ զենք է տալիս ռուս հրեշներին՝ Եվրոպայի սրտում զանգվածային սպանություններ իրականացնելու համար։ Սա կիսատ գործի և տոտալիտարիզմին տրվելու արդյունք է։ Սա այն դեպքն է, երբ պատժամիջոցները բավարար չեն»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Իրանը հերքում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի՝ «Շահիդ 136»-ի մատակարարումը, թեև Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ մոտ մեկ ամիս առաջ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում առաջին անգամ խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Ավելին, Ուկրաինայի Ազգային դիմադրության կենտրոնի տվյալներով, օկուպացված Ղրիմում և Խերսոնում կան իրանցի հրահանգիչներ, որոնք ռուսներին սովորեցնում են օգտագործել «շահիդները» և ուղղակիորեն վերահսկել «կամիկաձե անօդաչու թռչող սարքերի» արձակումը ուկրաինացի խաղաղ բնակիչների ուղղությամբ։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ կոնկրետ ապացույցներ են փնտրվելու Ուկրաինայում շարունակվող պատերազմին Իրանի մասնակցության վերաբերյալ։