Կիրբալիի բնակիչների տեղեկությամբ՝ ռուս զինվորականները դարանակալել են Թամազ Գինտուրիին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Յուրի Դոթիաշվիլի, Կիրբալիից առևանգված Լևան Դոթիաշվիլիի հայրը

«Եթե կարողանային նրան առևանգել, միևնույն է տանջամահ էին անելու։ Նա 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասնակից է։ Նա չի ենթարկվել ու դիտավորյալ սպանել են։ Ռուսները շատ են եղել, մեկ-երկու ռուս չէր կարողանա դա անել։ Նրա մեջքին մի քանի փամփուշտ կա»,- ըստ Կիրբալի գյուղի բնակիչների՝ ռուս զինվորները ոչ ոքի չեն թողել մոտենալ վիրավոր Թամազ Գինտուրիին, ինչի պատճառով նա տեղում մահացել է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Տեղի մեկ այլ բնակչի խոսքով՝ վիրավորվելուց հետո ռուս զինվորները Թամազ Գինտուրիին գցել են սեփական մեքենան ու ոչ մեկին թույլ չեն տվել մոտենալ մեքենային։

«Վազում էի, ինձ բռնեցին։ Չթողեցին, որ տեսնեմ, թե չէ կարող էր ողջ լիներ ու կարողանայինք փրկել։ Իմ տղային ասել են, որ Թամազի հեռախոսով զանգի 112, որ մարդ է վիրավորվել և տանեն նրան։ Տղայիս տարել են Ցխինվալի։ Այդպես գիտենք, որ նա վիրավորված չէ»,- լրագրողներին ասել է առևանգված Լևան Դոթիաշվիլիի հայրը։

Իրավապահները ողջ գիշեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել Կիրբալի և գյուղ մտնել թույլ են տվել միայն այսօր առավոտյան։

«Անասուն չի կարելի, սրբավայր չի կարելի, եկեղեցի չի կարելի, սա կյա՞նք է։ Մի խոսք ենք ասում ու վախենում ենք, որ մեզ վրա մարդ չհարձակվի, չկրակի ու չսպանի մեզ»,- ասում է Կիրբալիում բնակվող մի կին։

Կիրբալի գյուղում ռուս զինվորականները Թամազ Գինտուրիին սպանել են նոյեմբերի 6-ին։ Նրա հետ գտնվող նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Լևան Դոթիաշվիլին առևանգվել է։ Դոթիաշվիլին պահվում է Ցխինվալիի մեկուսարանում։

Կիրբալիի բնակիչները Լումիսի եկեղեցի են գնացել մոմավառության համար: Հանցագործությունը տեղի է ունեցել հենց այդ ժամանակ։ 2023 թվականի օգոստոսից ռուս զինվորականներն թույլ չեն տալիս Կիրբալիի բնակիչներին այցելել Լոմիսի եկեղեցի։ Սողացող օկուպացիայի արդյունքում եկեղեցին հայտնվել է օկուպացված տարածքում։ Օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները թիթեղով փակել են եկեղեցու դուռը։

Թամազ Գինտուրիի ընտանիքին ցավակցելու եկած հոգևորականը լրատվամիջոցներին ասել է, որ այս զոհը ոչ թե պետք է դառնա գյուղի, օսերի և ռուսների հարաբերություններում բախման հիմք, այլ յուրաքանչյուր այդպիսի զոհ պետք է մոմ դառնա հակամարտող կողմերի միջև։

 

«Յուրաքանչյուր տաճարից, այն կողմում գտնվող, թե գրավված, մենք գերադասում ենք օսերին, ռուսներին, հակառակ կողմին, նրանց ենք գերադասում նույնիսկ մեր տաճարներից։ Մենք գերադասում ենք հենց ժողովրդին, օսերին գերադասում ենք Լոմիսիի տաճարից, ռուսներին, ժողովրդին գերադասում ենք տաճարներից, մարդկանց շենքերից, նրանց հետ հարաբերությունները, քաղցրությունն ու սերը գերադասում ենք տաճարներից։ Բոլոր դեպքերում, մենք քրիստոնյա ազգ ենք, և ինչը քանդել է թշնամանքը, կառուցել է սերը»,- ասել է հոգևորականը։

Երեկ Վրաստանի կենտրոնական իշխանությունը օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներից պահանջել է վերադարձնել առևանգված Լևան Դոթիաշվիլիին և պատժել Թամազ Գինտուրիի սպանության մեջ ներգրավվածներին։

Կիրբալին համարվում է Գորիի մունիցիպալիտետի օկուպացիոն գծի մոտ գտնվող գյուղերից ամենավտանգավորը։ Գյուղում գրեթե ընտանիք չի մնացել, որի անդամներից մեկին ռուս զինվորականները չեն ձերբակալել և չեն տեղափոխել Ցխինվալիի մեկուսարան։ Ռուս զինվորները ձերբակալում են տեղի բնակիչներին, երբ նրանք արածեցնում են իրենց անասուններին, գնում անտառ՝ վառելափայտ բերելու կամ եկեղեցի՝ աղոթելու:

Սպանության պահին վրացական ոստիկանական ուժերը հսկո՞ւմ էին Կիրբալիի շրջակայքը և որտե՞ղ էին իրավապահները, երբ ռուսական օկուպացիոն ուժերը կրակում էին հարցին՝ պետանվտանգության ծառայության ներկայացուցիչ Իրակլի Անթաձեն պատասխանել է, թե «ոստիկանությունը պարեկություն է իրականացնում, սակայն, ինչպես մեզ փոխանցեց օկուպացիոն ռեժիմը, դա տեղի է ունեցել եկեղեցու մոտ։ Ցավոք, եկեղեցին գտնվում է օկուպացված տարածքում»։

Շիդա Քարթլիի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Վալերի Թելիայի խոսքով՝ «տեղում մոբիլիզացվել են այնքան իրավապահներ, որքան անհրաժեշտ է եղել։ Նրանք տեղակայված են բազայում, իսկ մենք չենք շարժվում դեպի այն (օկուպացված) տարածքներ»։ Նրա խոսքով՝ ոստիկանները դեռ չեն գնացել Գինտուրիի պատկանող մեքենայի մոտ։ «Մեքենան կայանված է օկուպացված տարածքում, և հենց որ հնարավորություն ունենանք այցելելու, այդ մասին կտեղեկացնենք։ Նախաքննությունը շարունակվում է, և մենք շատ շուտով լրացուցիչ տեղեկություն կհրապարակենք»,- ասել է Թելիան։

Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի այսպես կոչված Անվտանգության ծառայության տվյալներով՝ Գինտուրին ու Դոթիաշվիլին դիմադրել են սահմանապահներին, երբ նրանք փորձել են ձերբակալել նրանց, ինչը վտանգ է ներկայացրել սահմանապահների կյանքին ու առողջությանը։ «Ձերբակալության փորձի ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին, ինչը սպառնում էր սահմանապահների կյանքին ու առողջությանը։ Սահմանախախտները կացին են կիրառել։ Ավելի ուշ նրանք մեքենայով փորձել են հարվածել սահմանապահին, ապա մեկնել Վրաստան։ Այս անօրինական գործողությունները և Հարավային Օսիայի Հանրապետության պետական ​​սահմանի ապօրինի հատումը կանխելու համար սահմանապահները նախազգուշական կրակոց են արձակել օդ և այն բանից հետո, երբ խախտողները չեն ենթարկվել օրինական պահանջներին, կրակ են բացել նրանց ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ։ Այսպես կոչված «սահմանը» խախտողներից մեկը ծանր վիրավորվել է և շտապ բուժօգնության համար տեղափոխվել վրացական կողմ, իսկ մյուսը ձերբակալվել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Սա ռուս զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացու սպանության առաջին դեպքը չէ։

Նախկին զինծառայող, 35-ամյա Արչիլ Տատունաշվիլին դե ֆակտո իշխանությունների կողմից օկուպացված Ախալգորիում ձերբակալվել է 2018 թվականի փետրվարի 22-ին։ Փետրվարի 23-ին հաղորդվել է, որ նա Ցխինվալիում մահացել է։ Ըստ դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների՝ ձերբակալությունից հետո Տատունաշվիլին ժամանակավոր պահման վայր տեղափոխելիս դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, ինչը հարկադրել է ուժ կիրառել, որի ժամանակ կալանավորը գլորվել է կալանավայրի աստիճաններից։ Ցխինվալի վարկածի համաձայն՝ Տատունաշվիլին մահացել է սրտի անբավարարությունից հիվանդանոց տեղափոխվելուց երկու ժամ անց։ Նրա դին 26 օր անց հանձնվել է վրացական կողմին։

30-ամյա Գիգա Օթխոզորիան սպանվել է 2016 թվականի մայիսի 19-ին Աբխազիայի օկուպացիոն գծի մոտ՝ Խուրչա-Նաբակևի անցակետում։ Նա վիճաբանություն է ունեցել սահմանային անցակետում կանգնած Աբխազիայի դե ֆակտո կառավարության զինված կազմավորման ներկայացուցիչների՝ այսպես կոչված սահմանապահների հետ։ Կոնֆլիկտից խուսափելու համար Գիգա Օթխոզորիան լքել է անցակետի տարածքը և շարժվել դեպի Վրաստանի վերահսկվող տարածք։ Նրան հետապնդել են այսպես կոչված աբխազ սահմանապահները, այդ թվում՝ զինված սահմանապահ Ռաշիդ Կանջի-Օղլին, ով մի քանի անգամ կրակել է Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։