Կոբախիձեի խոսքով՝ Իվանիշվիլին ազգային հավաքականին արդեն տվել է խոստացած 30 միլիոնը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ֆուտբոլի ազգային հավաքականին արդեն տվել է խոստացած 30 միլիոն լարին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հիշեցրել են, որ հաջորդ խաղում հաղթելը նույնպես կապված է նույն մրցանակի հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Իհարկե, ընդհանուր առմամբ, մեր խաղացողներին լրացուցիչ մոտիվացիա ստեղծելու կարիք չկա, բայց պարոն Բիձինա Իվանիշվիլիի ցուցաբերած աջակցությունը ֆուտբոլի հավաքականին շատ կարևոր է, շատ արժեքավոր։ Այս պարգևը լրացուցիչ մոտիվացիա կստեղծի։

Թիմն արդեն ստացել է առաջին 30 միլիոնը, որը սահմանված էր խմբից դուրս գալու համար, և երբ հանդիպեցինք թիմի խաղացողներին, հիշեցրինք, որ հաջորդ խաղը նույնպես կապված է նման պարգևի հետ։

Սա էլ ավելի մեծ մոտիվացիա կստեղծի։ Եվս մեկ անգամ կասեմ՝ խաղացողներին լրացուցիչ մոտիվացիա պետք չէ, նրանք մեծ ոգի և ցանկություն ունեն հաղթելու նաև հաջորդ խաղում»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ Իսպանիային հաղթելը հնարավոր է. «Չնայած Իսպանիան առաջնության ֆավորիտներից է, բայց ամեն ինչ հնարավոր է։ Տղաներն ապացուցեցին, որ կարող են խաղալ ցանկացած մրցակցի դեմ։ Պորտուգալիան Իսպանիայից պակաս չէր։ Հետևաբար, 30-ին ամեն ինչ հնարավոր է»։

Եվրոպայի առաջնության դեբյուտանտ Վրաստանի հավաքականը F խմբում ուժերը չափեց Թուրքիայի, Չեխիայի և Պորտուգալիայի հետ։ Գերմանական Գելզենկիրխեն քաղաքում հունիսի 26-ին կայացած վճռորոշ երրորդ խաղում Խվիչա Կվարացխելիան և Գիորգի Միքաուտաձեն երկու գոլ խփեցին պորտուգալացիներին։ Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։ Մինչ այդ Վրաստանը ոչ-ոքի խաղաց Չեխիայի հետ և ընդհանուր 4 միավորով դուրս եկավ խմբից։ Նշենք, որ ազգային հավաքականը խմբային փուլում վաստակել է 12․25 մլն եվրո, ինչը մոտավորապես կազմում է 37 մլն լարի։

Հունիսի 30-ին 1/8 եզրափակչում Վրաստանը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ։ Խաղը նախատեսված է անցկացնել Քյոլնում։

Պատմական հաղթանակից և Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելուց գրեթե մեկ ամիս անց՝ ապրիլի 23-ին, Բիձինա Իվանիշվիլին ֆուտբոլի ազգային թիմին 30 մլն լարի է խոստացել խմբից դուրս գալու համար։ Իվանիշվիլին նույնքան պարգևի խոստում է տվել յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթելու համար։ Խոստմանը նախորդել են ազգային հավաքականի խաղացողների հայտարարությունները՝ ընդդեմ ռուսական օրենքի և ի պաշտպանություն Վրաստանի եվրաինտեգրման։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):