Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերն արձագանքել է այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի առաջին ընթերցմամբ ընդունմանը։ Նա «Վրացական երազանքի» կողմից վերաներկայացված օրինագիծը համարում է «կրեմլից ոգեշնչված» և կոչ է անում կառավարությանը չընդունել այն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
- 6 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ոգեշնչված «օտարերկրյա ազդեցության» օրենքը: Ինչպես հայտարարել է Եվրամիությունը, այս օրենքի ընդունումը կարող է վտանգել Վրաստանի ուղին դեպի Եվրամիություն։
Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ կոչ անելով Վրաստանին չընդունել օրենսդրություն, որը հակասում է Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության ցանկություններին՝ Եվրամիությանն ամբողջությամբ ինտեգրվելու ցանկությանը», - ասվում է Մեթյու Միլերի հայտարարության մեջ։
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշում է, որ Վրաստանն ունի աշխույժ քաղաքացիական հասարակություն, որը ծառայում է իր քաղաքացիներին և աշխատում է բարելավել Վրաստանի տնտեսությունը։
«Եթե ընդունվի, առաջարկվող օրենսդրությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը, խարանել այն կազմակերպություններին, որոնք այդ օգուտները բերում են Վրաստանի քաղաքացիներին։ Խանգարել անկախ լրատվամիջոցների կազմակերպություններին, որոնք աշխատում են վրացիների համար բարձրորակ տեղեկատվության հասանելիություն ապահովելու համար: Կրեմլի կողմից ոգեշնչված նման օրենսդրությունը տեղին չէ, եթե նպատակը թափանցիկության խթանումն է»,- ասում է Միլլերը՝ կոչ անելով բոլոր կողմերին հարգել խաղաղ հավաքների իրավունքը։
Չնայած բազմահազարանոց բողոքի ակցիաներին և միջազգային գործընկերների քննադատություններին, «Վրացական երազանքը» ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը։ Ընթացակարգի համաձայն՝ հաջորդ շաբաթ այն կրկին պետք է քննարկի իրավական հարցերով հանձնաժողովը, որից հետո օրինագիծը կտեղափոխվի լիագումար նիստ։ Որպեսզի օրինագիծը օրենք դառնա, խորհրդարանը պետք է այն ընդունի երեք ընթերցմամբ։
Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ընդունումից, որը կարող է վտանգել Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն։
Այս ֆոնին վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ «իրականում օրենքը եվրոպական է» և «այն ոչ թե կհեռացնի Վրաստանը Եվրոպայից, այլ որակապես մեզ կմոտեցնի» Եվրամիությանը ինտեգրվելու նպատակին։
