Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Վրաստանի խորհրդարանի կողմից Կրեմլով ոգեշնչված «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունումը և այն կեղծ նարատիվը, որն օգտագործում են իշխանության ներկայացուցիչները օրենքը պաշտպանելու համար:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հերթական հայտարարությունն է հրապարակել «Վրացական երազանքի» ռուսական օրենքի վերաբերյալ.
«Իշխող կուսակցության անդամները հստակ հայտարարել են, որ այս օրենքի նպատակն է լռեցնել քննադատական ձայնը և ոչնչացնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը ցանկացած ժողովրդավարական երկրում ծառայում է կառավարության քննադատական ստուգմանը։
Այս օրենսդրությունը և «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են կասկածելի հետագծի վրա։ Վրաստանի իշխանության հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք հիմք են հանդիսանում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և դրանով իսկ սպառնում են Վրաստանի ուղուն դեպի եվրաատլանտյան ինտեգրում։
Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում Վրաստանին ցուցաբերված արտաքին օգնությունը, որը մենք տրամադրել ենք 32 տարի շարունակ՝ ամրապնդելու վրացական տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու կարողությունը, էապես խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր զարգացրած ամուր հարաբերությունները:
Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա ձայնը լսելի լինելու նրա իրավունքին: Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցույցերի, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքները և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանությանը թույլ տալ ոչ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից»:
Մեթյու Միլլերը X սոցիալական ցանցում գրել է նաև, որ ռուսական օրենքը «խաթարում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները» և կազդի Վրաստանի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումների վրա։ ԱՄՆ-ը կոչ է անում բոլորին հարգել խաղաղ հավաքները և խուսափել էսկալացիայից։
Մայիսի 1-ին խորհրդարանը 83 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց լայնածավալ բողոքի ակցիաների պատճառ դարձած ռուսական օրենքը։ Դրանից երկու օր առաջ «Վրացական երազանքը» խորհրդարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն օրենքի, հակաակցիա էր կազմակերպել, որի ժամանակ կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հանդես եկավ հակաարևմտյան ուղերձներով։ Իվանիշվիլին ասել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների «ֆինանսավորումը, որի համար հաճախ երեսով են տալիս և համարում որպես դրսից օգնություն, իրականում գրեթե ամբողջությամբ օգտագործվում է գործակալներին ուժեղացնելու և նրանց իշխանության բերելու համար»։ Իվանիշվիլին խոստովանել է, որ ռուսական օրենքի նպատակը, որը նա անվանել է «Էնջեոների» մասին օրենք, ոչ կառավարական հատվածի, այսինքն՝ «գործակալների» ոչնչացումն է։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։
