Քութայիսիի համալսարանի ռեկտոր է ընտրվել միակ թեկնածու Շալվա Կիրթաձեն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Շալվա Կիրթաձեն չորս տարի ժամկետով ընտրվել է Քութայիսիի Ակակի Ծերեթելիի անվան պետական ​​համալսարանի ռեկտոր։ Նա ռեկտորի միակ թեկնածուն էր։ Ընտրությունները կայացել են փետրվարի 22-ին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մինչ ռեկտոր ընտրվելը Կիրթաձեն 12 տարի աշխատել է որպես համալսարանի ռեկտորի տեղակալ։ «Լսե՞լ եք այն ասացվածքը, որ ասում են՝ ամոթ այն զինվորին, որը չի մտածում գեներալ դառնալու մասին»,- «Վրաստանի լուրերին» ասել է Շալվա Կիրթաձեն։ Նրա խոսքով, վերջին տարիներին ձեռք է բերել զգալի փորձ, որը կօգտագործի առաջիկա չորս տարիներին՝ աջակցելու բուհի ուսումնական գործընթացին, գիտահետազոտական ​​ուղղությանը և ենթակառուցվածքների բարելավմանը։

Շալվա Կիրթաձեն Ակակի Ծերեթելիի անվան պետական ​​համալսարանի դոցենտ է 2014 թվականից։ Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի կիբեռնետիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է։

2019 թվականից Ակակի Ծերեթելիի անվան պետական ​​համալսարանի ռեկտորն էր Ռոլանդի Կոպալիանին։ Նորընտիր ռեկտորի խոսքով, Կոպալիանին կշարունակի աշխատել ակադեմիական պաշտոնում։

Փետրվարի 4-ին Լևան Կոբիաշվիլին երրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Նա նույնպես միակ թեկնածուն էր։ Կոբիաշվիլին խորհրդարանի պատգամավոր է «Վրացական երազանքից»։ Նա առաջին անգամ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել 2015 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նա երեք ձայնով է հաղթել իր մրցակցին՝ Ռևազ Արվելաձեին։ Քվեարկությունից մեկ օր առաջ թմրամիջոց օգտագործելու մեղադրանքով ձերբակալվել է ձայնի իրավունք ունեցող 34 պատվիրակներից մեկը՝ Գեգա Գոբեջիշվիլին, ով եղել է Ռեզի Արվելաձեի կողմնակիցը, իսկ հաջորդ օրը դատարանը նրան ազատ է արձակել՝ 500 լարի տուգանքի դիմաց։

Հունվարի 26-ին Կախա Բեքաուրին, ով միակ թեկնածուն էր, երրորդ անգամ ընտրվեց Հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ։ Բեքաուրին նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայիս ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքին պատկանող «Իններորդ ալիք» հեռուստաալիքի տնօրենն էր։ 9-րդ ալիքից հեռանալուց հետո Բեքաուրին 2014-2017 թվականներին դարձել է Հաղորդակցության հանձնաժողովի անդամ, իսկ 2017 թվականին առաջին անգամ ընտրվել է նույն հանձնաժողովի նախագահ։

Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Ջաբա Սամուշիան ընտրվել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտոր։ Նա նույնպես ռեկտորի միակ թեկնածուն էր։ «Վրացական երազանքի» հետ կապված անձինք Սամուշիային նախքան ընտրությունները շնորհավորում էին ռեկտոր դառնալու կապակցությամբ, մինչդեռ նա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ ռեկտորի ընտրության մրցույթ չէր հայտարարվել։

Դեկտեմբերի 20-ին Իակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական ​​համալսարանի ռեկտոր է ընտրվել նախորդ տարիներին «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստ Շալվա Ճկադուան։ Ճկադուան նույնպես ռեկտորի թափուր պաշտոնի միակ թեկնածուն էր։

Նոյեմբերի 18-ին Թբիլիսիի արվեստի պետական ​​ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Կարաման Քութաթելաձեն, ով նույնպես ռեկտորի միակ թեկնածուն էր։ Նրա ընտրությունը ողջունել է մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին։

2021 թվականի դեկտեմբերի 11-ին Վրաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ է ընտրվել նախկին բասկետբոլիստ, խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության անդամ Վիկտոր Սանիկիձեն։ Նա միակ թեկնածուն էր և ստացել է պատվիրակների ձայների 100%-ը։ Վիկտոր Սանիկիձեն Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Բերա Իվանիշվիլիի ընկերն է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):